Երևանում պատշաճ մակարդակով կնշվի «Բուն Բարեկենդանի» տոնը
SOCIETYԵրևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը զեկուցել է, որ փետրվարի 26-ին՝ «Բուն Բարեկենդանի» տոնին ընդառաջ, Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ` տոնը պատշաճ մաարդակով իրականացնելու համար։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին, աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի, ինչպես նաև մշակույթի և տուրիզմի վարչություններին հանձնարարել է նախապատրաստել և ներկայացնել Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի տոնական միջոցառումների ծրագիրը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



