Օքսֆորդի համալսարանը 700 տարվա ընթացքում առաջին անգամ կարող Է արտասահմանյան մասնաճյուղ բացել
SOCIETY Օքսֆորդի համալսարանն իր 700-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ կարող Է մասնաճյուղ բացել Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Telegraph թերթը:
Հրատարակության տվյալներով՝ ֆրանսիացի պաշտոնյաներն անցյալ շաբաթ Օքսֆորդ Էին ժամանել Փարիզում համալսարանի մասնաճյուղն ստեղծելու առաջարկությամբ: Ֆրանսիական կողմը հավաստիացրել Է, որ այս մասնաճյուղը կունենա տեղի ուսումնական հաստատության կարգավիճակ եւ այդպիսով՝ կպահպանի ԵՄ-ի կողմից ֆինանսավորումը նույնիսկ միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո:
Նման առաջարկություններ են ստացել նաեւ բրիտանական մյուս համալսարանները: Համաձայնության դեպքում ուսանողական ավանի շինարարությունը, որը Օքսֆորդը ներկայացնելու Է Փարիզում, կարող Է սկսվել 2018 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



