Դահուկորդ Սերգեյ Միքայելյանը բարելավել է վարկանիշային միավորները
SPORTԴահուկասահքի Հայաստանի հավաքականի անդամ Սերգեյ Միքայելյանը մասնակցեց աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Էստոնիայի Օտեպյաե քաղաքում կայացած գավաթի խաղարկության փուլում Միքայելյանը 15 կմ դասական ոճում զբաղեցրել է 40-րդ, իսկ արագավազքում՝ 51-րդ հորիզոնականը: Հայ դահուկորդը գավաթի խաղարկությունում բարելավել է արագավազքում իր անձնական արդյունքը, ինչպես նաև ավելացրել է վարկանիշային միավորները:
Հաջորդիվ Սերգեյ Միքայելյանը կմասնակցի արդեն աշխարհի առաջնությանը, որտեղ կունենա 4 մեկնարկ` սկիատլոն, 15 կգ դասական ոճ, արագավազք և առաջին անգամ կմասնակցի 50 կմ դասական մարաթոնին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



