«Լուսնի լույսը» եւ «Ժամանում» ֆիլմերն արժանացել են ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի մրցանակին
SOCIETY «Լուսնի լույսը» եւ «Ժամանում» ֆիլմերի սցենարների հեղինակներն ստացել են ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի մրցանակները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Reuters-ը:
Բարրի Ջենքինսը եւ Թարել Մաք-Քրանին «օրիգինալ սցենար» անվանակարգում պարգեւը շահել են «Լուսնի լույսի» վրա աշխատանքի համար, որը դրամա Է Մայամիի սեւամորթ բնակչի մասին, ով փորձում Է իր ճանապարհը գտնել կյանքում:
Ավելի վաղ «Լուսնի լույսը» արժանացել Էր ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի պարգեւին: Մրցանակ Էր ստացել Մահերշալա Ալին «Երկրորդ պլանի դերի լավագույն կատարող» անվանակարգում:
Էրիկ Հայսերերը մրցանակն ստացել Է «ադապտացված սցենար» անվանակարգում՝ Թեդ Չանի «Ժամանում» գիտաֆանտաստիկ ֆիլմի վրա աշխատանքի համար:
Երկու ժապավենները նաեւ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի են առաջադրված «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



