ԱՄՆ-ը նոր հիմք Է փնտրելու Ռուսաստանի հետ հարաբերությունների համար. Փենս
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ը նոր հիմք Է փնտրելու Ռուսաստանի հետ հարաբերությունների համար: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել Է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը՝ ամփոփելով Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հետ Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Մենք նոր հիմքի վրա նոր ուղիներ ենք փնտրելու Ռուսաստանի հետ հարաբերությունների համար»,-ասել Է նա:
Փենսը նաեւ հայտարարել Է, որ ԱՄՆ-ը շարունակելու Է ջանքեր ներդնել Եվրոպայի պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:
Նա պնդել Է, որ «Ռուսաստանը ջանքեր Է գործադրում ուժային ճանապարհով սահմանները փոխելու համար»: «Մենք աջակցելու ենք Լեհաստանին եւ բալթյան երկրներին ուժեղացված առաջապահ ռազմական ներկայության վերաբերյալ ՆԱՏՕ-ի նախաձեռնությունների օգնությամբ»,-հավելել Է Փենսը:
Փենսի խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավատարիմ Է Եվրամիության հետ սերտ համագործակցությանը:
«Ես այստեղ եմ, որպեսզի նախագահ Թրամփի անունից հայտնեմ Եվրամիության հետ համագործակցությունը շարունակելու ԱՄՆ-ի հաստատ հանձնառությունը»,-ասել Է նա:
ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ ՆԱՏՕ-ն պետք Է ուժեղացնեն տեղեկատվության փոխանակությունը, որպեսզի Եվրոպայում իրականացված ահաբեկչական գործողությունները չկրկնվեն, հավելել Է Փենսը:
Նա նաեւ ասել Է, որ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի տնտեսությունների ամրապնդումը կպահանջի դժվարին որոշումներ:
«Մեր տնտեսությունների աջակցությունը եւ ամրապնդումը կպահանջեն դժվարին, բայց անհրաժեշտ որոշումներ, քանի որ մեր տնտեսական աճը խաղաղություն եւ բարգավաճում Է նշանակում բոլորի համար»,- հայտարարել Է Փենսը, ընդգծելով, որ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը կազմում են համաշխարհային ողջ տնտեսության մոտավորապես կեսը:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Planning your trip from a scratch: tips from IDBank
4
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
5
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’



