Բազուկի հյութի օգտակար հատկությունները
PHOTOՄարդու սննդակարգում կարևոր տեղ զբաղեցնող կարմիր բազուկն օգտակար է իր հանքային աղերի և սննդային բջջանյութի շնորհիվ:
Կարմիր բազուկը պարունակում է եզակի նյութ ՝ բեթաին, որն օրգանիզմի նյութափոխանակությունը լավացնող հատկություն ունի։ Բազուկի մեջ պարունակվող կալիումը և կալցիումը դրականորեն են ազդում սրտի աշխատանքի վրա։
Բազուկի ամենակարևոր հատկանիշն այն է, որ նույնիսկ երկար ժամանակ պահելու ընթացքում բազուկը պահպանում է իր օգտակար հատկությունները
Բազուկի հյութն ունի նաև հակացուցումներ։ Քամիչով անցկացնելուց հետո այն չի կարելի անմիջապես խմել (կառաջացնի սրտխառնոց, նույնիսկ` փսխում), պետք է որոշ ժամանակ սառնարանի մեջ պահել և հետո խմել` վրան որոշ քանակությամբ ջուր ավելացնելով։ Բացի այդ, բազուկի հյութը չի կարելի խմել ստամոքսի լորձաթաղանթի բորբոքման (գաստրիտ), ստամոքսի խոցի, շաքարային դիաբետի դեպքում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: