Ռուսաստանն ու Քաթարը մտադիր են հեշտացնել վիզային ռեժիմը
INTERNATIONAL NEWSՌուսաստանն ու Քաթարը, որոնք արդեն չեղարկել են վիզաները դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար, մտադիր են հեշտացնել վիզային ռեժիմը երկու երկրների քաղաքացիների համար:
Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ասել է Դոհայում ՌԴ դեսպան Նուրմահմադ Խոլովը: Նրա խոսքով՝ արդեն այս տարի ռուս զբոսաշրջիկները, ովքեր Դոհայի միջով մեկնում են այլ երկրներ, կարող են վիզաներ ստանալ դեպի Քաթար մինչև 72 ժամ ժամկետով:
«Դա հնարավոր է դարձել՝ շնորհիվ Qatar Airways ավիաընկերության մեր գործընկերների, որոնք հետաքրքրված են Ռուսաստանից տուրիստական հոսքի մեծացմանը»,-ընդգծել է Խոլովը:
Ավելի վաղ ԱՄՆ-ում ռուս դեսպան Սերգեյ Կիսլյակը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է աշխատել Վաշինգտոնի հետ՝ վիզային ռեժիմը հեշտացնելու ուղղությամբ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



