Հրաժարվեք նեղ ներքնազգեստից
PHOTOՖինլանդացի փորձագետները կոչ են անում խուսափել նեղ և սեղմող ներքնազգեստի կանոնավոր օգտագործումից: Շատ կանայք պատրաստ չեն ընդունել իրենց մարմնի իրական չափերը և ձգտում են ընտրել ավելի ձգող ներքնազգեստ՝ մայկաներ, թոփեր, կրծկալներ, անդրավարտիքներ և նույնիսկ, կիսավարտիքներ:
Կանայք կարծում են, որ ավելի ձիգ և գրավիչ տեսք ունեն նույնիսկ 60 տարեկանում: Սակայն այս սովորությունը առողջության համար լուրջ վտանգ է ներկայացնում, զգուշացնում են մասնագետները:
Կարճաժամկետ հեռանկարում նեղ ներքնազգեստը կարող է առաջացնել այրոց, որը ժամանակի ընթացքում վերածվում է քրոնիկական էզոֆագիտի՝ ստամոքսի և կերակրափողի լորձաթաղանթի բորբոքման: Ախտահարվում է նաև միզապարկը, որը բերում է մեզի արտահոսքի խանգարման: Սեղմող ներքնազգեստը թուլացնում է իրանի մկանները՝ բերելով որովայնի և մեջքի մկանների դեգեներացիայի:
Ամենաուժեղ բացասական ազդեցությունը նեղ ներքնազգեստը թողնում է ոտքերի արյան շրջանառության վրա, որն ուղեկցվում է երակների վարիկոզ լայնացմամբ և նրանցում թրոմբների առաջացմամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: