Yerevan, 06.December.2025,
00
:
00
BREAKING


Աստղագուշակ՝ փետրվարի 21-ի համար

LIFE

Խոյ: Ոչինչ հեշտ չի տրվում: Ձեր համառությունն այսօր ձեր օգտին չէ: Ոչ մի կերպ չեք հրաժարվում այն գործերից, որոնք դատապարտված են անհաջողության՝ անիմաստ վատնելով ձեր ժամանակն ու նյարդերը:Երբեմն էլ վիճում եք այն մարդկանց հետ, ովքեր,ամեն կերպ, փորձում են հետ պահել ձեզ սխալներից:

Սիրահարված զույգերին բարդ օր է սպասվում: Շատերը կդժվարանան կողմնորոշվել իրենց զգացմունքների մեջ: Այդ ուղղությամբ աշխատելու փոխարեն, իրենց երկրորդ կեսին, հաճախ անհիմն, պահանջներ կներկայացնեն: Կարևոր հարցերում որոշումներ կայացնելու համար օրը բարեհաջող չէ:

Ցուլ: Այսօր շատ խնդիրներ կծագեն: Դրանք լուծելու հարցում, անկասկած, աջակցության կարիք կզգաք: Ձեզ կհաջողվի իրավիճակը դեպի լավը փոխել, եթե առաջնորդվեք միմիայն ողջախոհությամբ և մի կողմ դնեք հույզերը, որոնք այսօր առավել հակասական են:

Հոգեկան հավասարակշռությունը կօգնեն վերականգնել մանրուքների հանդեպ ուշադրություն պահանջող զբաղմունքները: Փորձեք զբաղվել ձեռագործությամբ, արհեստի որևէ տեսակ ընտրեք, վերանորոգեք կենցաղային տեխնիկա: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է հաճելի հանդիպում, որի մասին երկար էիք երազել:

Երկվորյակ: Այսօր ամենքին կթվա, թե խնդիրներ ունեք և կշտապեն խորհուրդներ տալ: Այն դեպքում, երբ ստեղծված իրավիճակը ձեզ լիովին գոհացնում է: Տեսնում եք այն առավելություններ, որոնք մյուսները չեն նկատում: Հենց այս պատճառով էլ այսօր փորձեք ինքնուրույն գործել, ժամանակ մի վատնեք բացատրությունների վրա, դրանք, միևնույն է, ճիշտ չեն ընկալվի:

Բարեհաջող օր է խոշոր գնումներ կատարելու համար: Ֆինանսական հարցերում կարող եք ապավինել ներքին ձայնին: Եթե մտադրված եք փոխել աշխատանքը, ապա այսօր հրաշալի օր է ընկերների հետ այդ հարցը քննարկելու համար: Հնարավոր են անսպասելի, բայց և շատ գայթակղիչ առաջարկներ:

Խեցգետին: Օրվա մեծ մասը կանցնի  այլոց թույլ տված սխալներն ուղղելով: Հույս չունենաք, թե ձեզ երախտապարտ կլինեն, շատերն անգամ չեն էլ նկատի՝ իրավիճակը հարթելու ձեր բոլոր ջանքերը: Լավ տրամադրություն պահպանելու համար գովաբանեք ու փայփայեք  ինքներդ ձեզ:

Բարեհաջող օր է ուղևորությունների համար, այդ թվում՝ չնախատեսված: Այսօր անգամ ամենաերկար շրջագայությունը ձեզ չի հոգնեցնի: Կարող եք զբաղվել յոգայով, պիլատեսով: Պարերը՝ կառույգացնեն,իսկ ուժային մարզումները ցանկալի է հետաձգել:

Առյուծ: Խնդիրները սպասվածից ավելի շատ կլինեն: Բարեբախտաբար դրանք լուրջ չեն, և շատ ժամանակ չի պահանջվի լուծումներ գտնելու համար: Այսօր ձեզ կհաջողվի աջակիցներ ձեռք բերել և, նրանց հետ համատեղ, կյանքի կոչել համարձակ ու եկամտաբեր ծրագրեր: Նպատակահարմար օր է բիզնես-նախագծերի քննարկման համար, ի դեպ, ցանկալի է  դա անել ոչ պաշտոնական միջավայրում:

Այսօր նոր ինֆորմացիան առավել դանդաղ կյուրացնեք, հետևաբար՝  օրը հարմար չէ ուսման համար: Փոխարենը արագ ձեռք կբերեք  օգտակար հմտություններ: Հրաշալի մարզավիճակում եք, առողջության հետ խնդիրներ չեն լինի:

Կույս: Օրվա ընթացքում բազմաթիվ հարցեր ու դժվարություններ կծագեն, որոնք կխոչընդոտեն՝ ժամանակին  իրագործել ծրագրված գործերը: Բայց և այնպես, դուք հնարամիտ կգտնվեք, կշարունակեք փնտրել օրիգինալ և արդյունավետ լուծումներ:  Եվ ջանքերն ապարդյուն չեն անցնի: Ու թեև այսօր ունեցած ձեռքբերումներն այնքան էլ նշանակալի չեն լինի, այնուամենայնիվ,կգրավեն այն մարդու ուշադրությունը, ում համակրանքին արժանանալու ցանկություն միշտ եք ունեցել:

Կարող եք որոշ գնումներ կատարել, այդ թվում՝ չնախատեսված: Փորձեք ընտրել միայն այն իրերը, որոնք իրոք դուր են գալիս: Գնումների հարցում բազմաթիվ առաջարկություններն ու խորհուրդները ձեզ չեն օգնի:

Կշեռք: Թեև օրը չի առանձնանա  նշանակալի իրադարձություններով, փոխարենը կնկատվի բարենպաստ զգացմունքային դաշտ:Այնպես որ, դժգոհելու կարիք չեք ունենա: Մտերիմների հետ շփումը կուրախացնի: Կհաջողվի լեզու գտնել անգամ նրանց հետ, ում հետ վերջերս վիճաբանություն եք ունեցել:

Այն կշեռքները, ովքեր օրը կնվիրեն սիրելիի հետ շփմանը, մի շարք հաճելի տպավորություններ կստանան: Իսկ նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին, սպասվում են հետաքրքիր հանդիպումներ և նոր ծանոթություններ շատ ռոմանտիկ միջավայրում:

Կարիճ: Աստղերն այսօր բավականին անսովոր օր են կանխագուշակում: Ինքներդ էլ ամեն բան անում եք, որ այն հենց այդպիսին լինի: Օրինակ, խախտում եք ընդունված նորմերը, օրենքներն ու ավանդույթները: Ձեր քայլերը շրջապատի մարդկանց զարմանալի կթվան: Փորձերի մեջ համարձակ եք: Որքան շատ վստահեք ձեր ներքի ձայնին, այնքան շատ հաջողություններ կունենաք:

Չարժե կարևոր որոշումներ կայացնել, հատկապես եթե խոսքը անձնական հարաբերությունների մասին է:Այսօր կդժվարանաք օբյեկտիվորեն գնահատել ստեղծված իրավիճակը: Գրի առեք յուրաքանչյուր մտահաղացում, որպեսզի ավելի ուշ անդրադառնաք դրանց:

Աղեղնավոր: Հանգիստ օր է սպասվում: Կարող եք ավարտին հասցնել բոլոր այն գործերը, որոնք ժամանակին, ինչ-ինչ պատճառներով, կիսատ եք թողել: Այսօր ձեր աչքից չեն վրիպի ոչ միայն սեփական, այլև  շրջապատի մարդկանց սխալներն ու վրիպումները: Նկատողություններ անելիս կլինեք առավել նրբանկատ, կխուսափեք կոշտ քննադատությունից: Տարաձայնություններ չեն լինի, իսկ փոքր  անախորժությունները  կհարթվեն հումորի զգացման շնորհիվ:

Օրվա երկրորդ կեսը հարմար է աշխատանքի շուրջ լրջորեն խորհելու համար: Ձեր գլխում փայլուն գաղափարներ են ծնվում: Երեկոն նվիրեք ընկերների հետ շփմանը, այդպիսով ոչ միայն լավ ժամանակ կանցկացնեք, այլև արժեքավոր  տեղեկություններ կստանաք:

Այծեղջյուր: Օրվա առաջին կեսը կանցնի հանգիստ: Այս ժամանակահատվածում փորձեք լիցքաթափվել: Կարող եք զբաղվել ընթացիկ գործերով: Ամեն բան կախված է ձեր տրամադրությունից: Իսկ կեսօրից հետո, կարող են խնդիրներ ծագել, հիմնականում ընտանեկան և կենցաղային բնույթի: Ու թեև ձեզնից անհապաղ լուծումներ են ակնկալում, այնուամենայնիվ, շտապել չարժե:

Գումարային հարցերում զգուշավոր եղեք: Այսօր անիմաստ ծախսեր անելու, ոչ պիտանի իրեր ձեռք բերելու  հավանականությունը մեծէ: Խուսափեք պարտքով գումար տրամադրելուց: Ուղևորություններն ու զվարճանքները կարող են սպասվածից ավելի թանկ արժենալ:

Ջրհոս: Օրն անհաջող սկիզբ կունենա, սակայն, ժամ առ ժամ, դրական միտումների ազդեցությունը կմեծանա, և չնչին խնդիրների շուրջ անհանգստանալու կարիք չի լինի: Թեև հարազատների հետ լեզու գտնելն այնքան էլ հեշտ չէ, այնուաենայնիվ, նրանց հետ շփումը օգտակար կլինի:Կստանաք  խորհուրդներ,կարևոր տեղեկություններ, նաև լուրջ աջակցություն:

Կարող եք նոր գործեր ձեռնարկել, թեև դրանք ավարտին հասցնելու  համար, շատ ժամանակ ու համբերություն կպահանջվի : Հնարավոր են մանր ծախսեր, որոնք ձեր բյուջեին էական վնաս չեն հասցնի

Ձկներ: Աշխատեք որքան հնարավոր է շատ բան հասցնել օրվա առաջին կեսին, քանզի հենց այս ժամանակահատվածն է առավել նպատակահարմար գործելու համար: Ընթացքում նոր ծրագրերի հանդեպ հետաքրքրությունը կնվազի, կփորձեք հետաձգել դրանք՝ հստակ գիտակցելով, որ այդպես վարվել չարժե: Հենց այդ պատճառով էլ շատ խնդիրներ կման չլուծված:

Հրաշալի օր է սիրային ժամադրությունների համար: Այսօր կարող եք անմոռանալի տպավորություն թողնել ձեր հանդեպ քննադատաբար տրամադրված անձանց վրա: Սիրելիների հետ հեշտությամբ լեզու կգտնեք: Բոլոր վեճերն ու տարաձայնությունները կմնան անցյալում:

AraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectAn unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Designer Jacob Meyer Presents His Masterpieces at the ONE&ONLY Antigravity Theatre in The Dvin HotelA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s SupportSolar Power is Generated in Kechut Community Through the Efforts of Ucom and SunChild Idram Announces Partnership with WeChat PayAraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solutions for NatureSpeed-Mentoring Event Accelerates Green Innovations within the Ucom Fellowship Program Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club