Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Իշխանությունները եթե հիմա չհեռանան, ապա կհեռանան ավելի ուշ` շատ ավելի ծանր պայմաններով. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Գերագույն Խորհրդի  նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

– Պարոն Արշակյան, Ձեր կարծիքով Վարդան Օսկանյանի որդու ձերբակալությունն ունի՞ քաղաքական ենթատեքստ:

– Այժմ պատգամավորության բոլոր թեկնածուների, ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների, դաշինքների հետ կապված որևէ բան անպայման քաղաքական ենթատեքստ ունի: Սա ընդունենք որպես հիմք: Իսկ ինչ վերաբերում է մեր իրավապահներին ու արդարադատության համակարգին ընդհանրապես, ես նրանց վերաբերյալ ունեմ հատուկ կարծիք: Դրանք վատ որակի են, քաղաքականացված են, քրեականացված են և օլիգարխիականացված են: Նշանակում է, եթե որևէ մեկն իսկապես քրեական դրդապատճառներով է հետապնդվում, միևնույն է, ես նրանց չեմ վստահում:
Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ այս դեպքին, իհարկե, այն ունի քաղաքական նկատառում: Ուղղակի ճնշում է Վարդան Օսկանյանի և նրանց հայտնի դաշինքի նկատմամբ:

– Բայց շատ պրիմիտիվ չէ՞ մեթոդը: Արդեն հնացած, ծեծված, մարդկանց մոտ քամահրանք առաջացնող: Եվ ինչ–որ տեղ վերջնարդյունքում գուցե այդ փաստն աշխատի հենց դաշինքի՞ օգտին:

– Հիմա ցուգցվանգ է իշխանության համար: Ինչ ուզում է անեն` լռություն պահպանեն և իրենց կոռեկտ պահեն, իրենց վնաս է: Դեպրեսիաների, բռնության, ճնշումների գնան` իրենց վնաս է: Որովհետև նրանք արդեն բոլոր սահմաններն անցել են: Ինչ ուզում է անեն` նրանք պետք է պարտվեն և հեռանան: Եթե չհեռանան հիմա, ապա ավելի ուշ կհեռանան շատ ավելի ծանր պայմաններով: Նորից կրկնեմ` ինչ էլ որ անեն, իրենց վնաս է լինելու:

– Իսկ Դուք չե՞ք կիսում ժողովրդի պեսիմիզմը նախկին պաշտոնյաների այս դաշինքի վերաբերյալ:

– Իհարկե, կիսում եմ: Բայց մենք դա պետք է սովորենք. արդեն 25 տարի է ապրում ենք ժողովրդավարական երկրում: Ճիշտ է` կիսաժողովրդավարական, կիսաբռնապետական: Բայց պետք է իմանանք, որ իշխանությունը միայն նորելուկների համար չէ: Այնպես չէ, որ դպրոցն ու բուհն ավարտեցին ու մարդիկ դարձան իշխանություն:
Իշխանության մեջ, այո, որոշակի աստիճանով թարմ ուժեր պետք է մտնեն: Բայց հներն էլ պետք է կրկնվեն: Այսպես է` իշխանությունը հետ է գնում` դառնում է ընդդիմություն, հետո գալիս է առաջ` դառնում է իշխանություն: Եվ ամեն անգամ` պայմանական ասած, 25–30 տոկոս թարմ ուժերով:
Եվ սերնդափոխությունը տեղի է ունենում սահուն: Եվ անպայման նախկին իշխանությունները կրկին պետք է պայքարեն, ռևանշ վերցնեն: Քաղաքականության մեջ ռևանշիզմը թույլատրվում է, այն նորմալ բան է:

– Եթե ընդհանուր հայացք գցենք ընտրացուցակների վրա, ի՞նչ որակի քաղաքական էլիտա ենք մենք ցանկանում ձևավորել:

– Այն է հետաքրքիր, որ մասամբ նոր մարդիկ կան: Հները կան, որոնք նորովի են մոտենում հարցին և առաջարկում են նոր ծրագրեր: Եվ, ցավոք սրտի, կան քրեաօլիգարխիկ տարրեր, որոնք կառչել են իշխանությունից: Ես դա էլ եմ բնական համարում: Քանզի նրանք եթե իշխանություն չունեցան, կհայտնվեն իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: Եվ կարծում եմ, որ բավականին մեծ տոկոս է կազմում հենց այս` քրեաօլիգարխիկ տարրը: Ճիշտ է, պակասել են որոշ չափով, բայց էլի շատ են:
Այսինքն` քաղաքական վերնախավը, որպես այդպիսին, թերի է: Այն է` քաղաքական չէ: Սա ես ասում եմ` ելնելով ներկայացված ցուցակներից:

– Այնուամենայնիվ կա՞ էվոլյուցիա:

– Այո, կա: Ակնհայտորեն կան մի քանի խմբեր, որոնք նոր մարդիկ են` որոշակի քաղաքական հմտություններով: Նրանք եղել են հասարակական ակտիվիստներ: Մենք նրանց արդեն գիտենք: Հասարակական գործունեության մեջ իրենց մասնակցությունն արդեն ցույց են տվել:
Նախ` քաղաքական գործընթացներին ա՛յս մարդկանց մասնակցությունն է ինձ հույս ներշնչում: Եվ երկրորդ` քանի որ քրեաօլիգարխիկ համակարգը ճաքեր է տալիս, իրենց մեջ ևս սկսվում է ներքին մրցակցություն: Եվ այդ մրցակցությունը կարող է շատ հետաքրքիր և դրական արդյունք տալ: Այն տեղ է բացում քաղաքական այլ ուժերի համար:
Սրանք են, որ ինձ լավատեսություն են ներշնչում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

 

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan