Ադրբեջանում ընդդիմադիր կուսակցության ակտիվիստ է ձերբակալվել
INTERNATIONAL NEWSԱդրբեջանում ընդդիմադիր «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության երիտասարդ ակտիվիստը 30 օրով ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել վարչական իրավախախտում իրականացնելու` «ոստիկանությանը չենթարկվելու» մեջ:
«Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության փոխնախագահ Գոզյալ Բայրամլըն նշել է, որ ակտիվիստի իրական ձերբակալման պատճառը նրա ընդդիմադիր գործունեությունն է: «Այս ամենը կուսակցության դեմ բռնաճնշումների շարունակությունն է»,- ասել է նա` ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ կուսակցության ակտիվիստները պարբերաբար ձերբակալվում են: Բացի այդ, կուսակցության 10 ակտիվիստներ քրեորեն պատժելի մեղադրանքներով պահվում են բանտերում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



