ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԱՄՀ Հայաստանի գծով գործադիր տնօրենի տեղակալին
INTERNATIONAL NEWSՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը 2017թ. փետրվարի 21-ին ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Արժույթի Միջազգային Հիմնադրամի Հայաստանի գծով գործադիր տնօրենի տեղակալ Ռիչարդ Դուրնբոշին: Նախարարը ներկայացրել է ԱՄՀ հետ համագործակցության թիրախային հարցերը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել ընթացիկ մակրոտնտեսական իրավիճակին, հիմնական ցուցանիշներին, դեֆեցիտի մակարդակին և այն պլանավորված մակարդակում պահելու Õ �արագայում նախատեսվող միջոցառումներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ՀՀ-ԱՄՀ համագործակցությանն առնչվող այլ ընթացիկ հարցեր:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



