Մարին լե Պենը հրաժարվել Է գլուխը ծածկել Լիբանանի գերագույն մուֆթիի հետ հանդիպելու համար
INTERNATIONAL NEWSՖրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենի եւ Լիբանանի գերագույն մուֆթիի հանդիպումը չեղյալ Է հայտարարվել այն բանից հետո, երբ լե Պենը հրաժարվել Է հանդիպմանը ներկայանալ գլխաշորով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:
«Դուք կարող եք իմ հարգանքը փոխանցել գերագույն մուֆթիին, բայց ես երբեք չեմ ծածկի գլուխս»,- գործակալությունը մեջբերում Է Լե Պենի խոսքը:
Ինչպես հայտնել Է գործակալությունը՝ վկայակոչելով մուֆթիի մամուլի կենտրոնը, լե Պենի օգնականներին վաղօրոք իրազեկել Էին գլխաշորով ներկայանալու անհրաժեշտության մասին:
Ավելի վաղ հաղորդվել Էր Բեյրութում Լիբանանի վարչապետ Սայիդ Հարիրիի եւ նախագահ Միշել Աունի հետ լե Պենի հանդիպման մասին:
Լե Պենը եւ Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը համարվում են երկրի նախագահական ընտրությունների ֆավորտները, որոնք երկու փուլով անցկացվելու են ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



