Մոսկվայում մահացու ելքով վթար է տեղի ունեցել օլիգարխ Գեորգի Սարկիսովի որդու մեղքով
VIDEOՄոսկվայում փետրվարի 19-ին մահվան ելքով ՃՏՊ է տեղի ունեցել, որի մեղավորը, ինչպես պարզվել է, 26-ամյա Վարդան Սարկիսովն է: Երիտասարդը, որը վարել է Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենա, մահացու վրաերթի է ենթարկել անցորդի, որից հետո բախվել է կայանած ավտոմեքենաներին:
Ինչպես հաղորդում է REN TV-ն, ՃՏՊ-ի մեղավորի հայրը օլիգարխ Գեորգի Սրկիսովն է, որը հանդիսանում է ածխի հանքավայրերի սեփականատեր: Նրան է պատկանում նաև «Ռուսական տրանսպորտային ընկերություն» ՍՊԸ-ն: Ավտոմեքենան, որը վարել է Վարդան Սարկիսովը, գրանցված է նրա մոր՝ Ելենա Սարկիսովայի անունով:
Վարդան Սարկիսովի հանդեպ հարուցվել է քրեական գործ: Նշվում է, որ այժմ նա գտնվում է քաղաքային հիվանդնոցներից մեկում ձեռքի կոտրվածքի պատճառով, որը ստացել է վթարի հետևանքով:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



