Յոզեֆ Բլատերը կշարունակի ղեկավարել ՖԻՖԱ-ն մինչև փետրվար
SPORTՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը չի պատրաստվում հրաժարական տալ նոր կոռուպցիոն սկանդալի պատճառով։ 79-ամյա շվեյցարացին մտադիր է մնալ իր պաշտոնում մինչև 2016թ. փետրվարի 16-ը՝ այն օրը, երբ կկայանան կազմակերպության ղեկավարի արտահերթ ընտրությունները, գրում է Вести-ն։
Բլատերը չի լքի պաշտոնն իր դեմ հարուցված գործի պատճառով, հայտարարել է պաշտոնյայի նախկին խորհրդական Կլաուս Շտելկերը, ով սերտ կապեր է պահում Բլատերի հետ։
Հիշեցնենք, որ երեկ Շվեյցարիայի արդարադատության դաշնային բյուրոն գործ է հարուցել Բլատերի դեմ։ Այսօր լուրեր են հայտնվել, որ ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը նույնպես հետաքննություն է սկսել նրա դեմ։
Բալտերը կասկածվում է 2 մլն շվեյցարական ֆրանկ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին անօրինական փոխանցելու համար։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



