Շինության ծածկը փլուզվել է կայանված ավտոմեքենայի վրա
SOCIETYԵրևան քաղաքի Նուբարաշենի 12-րդ փողոցի տներից մեկի հարակից շինության ծածկը փետրվարի 21-ին փլուզվել և ընկել է կայանված ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզվել է տանը կից շինության երկաթե կառուցատարրերով ծածկը (60 քմ) և նստել Ford Transit մակնիշի 387 OR 61 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա:
Փրկարարները տեղադրել են հենասյուներ, ֆիքսել ծածկը և դուրս բերել ավտոմեքենան:
Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



