Ավստրալիայում ստորգետնյա փոսը «կուլ է տվել» բազմաթիվ մեքենաներ
SOCIETYԱվստրալական Քուինսլենդ նահանգի հյուսիսային առափնյա հատվածներից մեկում հանկարծակի առաջացել է ստորգետնյա փոս, որը «կուլ է տվել» բազմաթիվ մեքենաներ:
Ինչպես նշում է The Telegraph-ը, իր չափերով մարզադաշտից ավելի մեծ փոսն ունի 150 մ երկարություն, 50 մ լայնություն և 4մ խորություն: Ակատեսները պատմել են, որ փոսի չսպասված հայտնությունն անչափ սարսափելի տեսարան էր: Նշվում է, որ այն առաջացել է զբոսաշրջիկներով լեցուն վրանապատ տարածքում:
«Հանկարծակի մոտեցող փոթորկի ձայն լսվեց, հետո մենք տեսանք, թե ինչպես է ավազն ահռելի արագությամբ ոտքերի տակից անհետանում և լցվում օվկիանոսը»,-պատմել է տեղացիներից մեկը:
Պարբերականը հավելում է, որ մոտակա ժամերի ընթացքում փոսը կարող է մեծանալ, ուստի իշխանությունները հրահանգել են տարհանել մարդկանց:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



