Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Արթնանում եմ առավոտյան 07:00-ին, որպեսզի համապատասխան տեսք ունենամ. Մհեր Խաչատրյանը՝ աշխատանքի և «Դոմինո»-ում նկարահանվելու մասին

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

«Դոմինո» սիթքոմից հայտնի Մհեր Խաչատրյանին հեռուստադիտողն արդեն տեսնում է «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս» հաղորդման շրջանակներում: Մհերն արդեն սիրված հաղորդավարների հետ միասին իր օրը սկսում է ուղիղ եթերում` բարի լույս մաղթելով հեռուստադիտողներին: Life.panorama.am-ը Մհեր Խաչատրյանի հետ խոսել է ոչ միայն նոր աշխատանքից, այլեւ սպասվելիք այլ ծրագրերից:

-Մհեր, կարճ ժամանակ է, ինչ միացել եք «Բարի լույս»-ի անձնակազմին ու դարձել նրանցից մեկը: Ինչպե՞ս կայացավ այս աշխատանքը:

- Իրականում, այս աշխատանքի հետ կապված շատ ասելիք չունեմ. Առաջարկ ստացա ու սիրով համաձայնեցի, քանի որ ուղիղ եթեր շատ եմ սիրում: Առաջարկը ընդունելու հարցում  մեծ նշանակություն ունեցավ նաեւ հաճելի թիմը, ինչը գործի կարեւոր մասն է կազմում: Ուրախ եմ, որ  իսկապես լավ թիմի մասնիկն եմ դարձել:

-Թիմի մասին միանգամից նշեցիք: Ինտեգրման խնդիր չեղա՞վ:

- Ինտեգրում, կարելի է ասել, տեղի չունեցավ, քանի որ հենց առաջին եթերից տպավորություն էր, թե տարիներով միասին ենք աշխատել: «Բարի լույս»-ի թիմը հայտնի է իր ընտանեկան ոգով, ինչը ես առաջին իսկ օրից զգացի:

-Առավոտյան թողարկման հաղորդավարները մի շատ կարեւոր խնդիր ունեն` չտրտնջալ վաղ առավոտյան արթնանալու համար, որպեսզի հեռուստադիտողը հանկարծ չզգա, որ գուցե դժվարությամբ եք արթնացել ու եկել աշխատանքի: Այս առումով խնդիրներ ունեի՞ք:

- Աշխատում եմ շուտ արթնանալ, որպեսզի եթերի ժամին թարմ տեսք ունենամ ու հանկարծ սխալ տպավորություն չլինի, թե ստիպված եմ աշխատանքի եկել կամ քնած եմ մնացել: Արթնանում եմ առավոտյան 07:00-ին, որպեսզի եթերի ժամին` 10:00-ին համապատասխան տեսք ու տրամադրվածություն ունենամ:

-Որպես լրագրող եւ նոր հաղորդավար` ի՞նչ նորություն եք բերելու «Բարի լույս»-ում:

- Մի փոքր ամպագորգոռ կհնչի, եթե ասեմ ինչ-որ նորություն եմ բերելու: Իմ առաջնային խնդիրն է լավ աշխատել, իսկ թե դա ինչպես կստացվի, ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում, ուրախ եմ, որ ինձ արդեն թույլ է տրվել իմ եթերների օրերին ինքս ընտրել այն տեսահոլովակները, որոնցով կլինեն երաժշտական ընդմիջումները: Սա շատ հաճելի է, քանի որ երաժշտություն շատ եմ սիրում ու ոգեւորիչ է, որ կարող եմ իմ երաժշտական ճաշակով կիսվել նաեւ հեռուստադիտողի հետ: Հետագայում էլ գուցե հաղորդումը նոր բաժիններ ունենա, տեսնենք` ինչպես կստացվի:

-Մհեր, հաղորդումից զատ կցանկանամ խոսել նաեւ «Դոմինո»-ի սպասվելիք նոր եթերաշրջանի մասին: Այս մասով տեղեկություններ կհայտնե՞ք սիթքոմի երկրպագուներին:

- Այս պահին որեւէ տեղեկություն հայտնել չեմ կարող, քանի որ դրա իրավասությունը չունեմ: Միայն կնշեմ, որ եթե լինի նոր եթերաշրջան, ապա ես կշարունկեմ նկարահանվել:

-Սովորաբար, մեկ նախագծում նկարահանվելուց հետո առաջարկները հաջորդում են միմյանց: Հետաքրքիր է` այս պահին որպես դերասան ներկայանալու այլ հրավերներ չունե՞ք:

- Քանի որ ես դերասան չեմ, առաջարկներն էլ առանձնապես շատ չեն: Ինքս էլ դեռեւս ոչինչ չեմ պլանավորում, բայց, եթե հետաքրքիր հրավեր լինի, գուցեեւ ուժերս փորձեմ: Միայն թե յուրաքանչյուր պարագայում պետք է վստահ լինեմ, որ գոնե մի քիչ կարող եմ, իսկ եթե վստահ չլինեմ, կգերադասեմ չխառնվել մի բանում, որից գլուխ չեմ հանում:

-Որպես դերասան` Ձեզ դեռեւս հումորային ժանրում ենք միայն տեսել, եթե առաջարկը դրամատիկ կերպար կերտելու հետ կապված լինի, կհամաձայնե՞ք:

- Ինչ խոսք, սիթքոմը դրամատիկ ֆիլմերից տարբերվում է նրանով, որ այն շատ ավելի թեթեւ ժանր է ու այստեղ նկարահանվելը գուցեեւ ավելի հեշտ է: Թեեւ վստահաբար պետք է ասեմ, որ, այստեղ նկարահնվելով, շատ բան եմ սովորել ու ինքս էլ ամեն ինչ արել եմ, որ լավ արդյունք ստանամ: Իսկ թե կընդունեմ արդյոք ավելի լուրջ ժանրերում ներկայանալու առաջարկը, հիմա չեմ կարող ասել: Երբ լինի առաջարկը, այդ ժամանակ երեւի ավելի շատ կմտածեմ այդ հարցի շուրջ:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan