Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Անհոգություն, դժվարություն, հիասթափություն. Ռոզի Ավետիսովան իր անցած ճանապարհի մասին

PHOTO

Tert.am Life–ը գրում է.

Մանկություն, պատանեկություն, չափահասություն. Tert.am Life–ը նոր շարք է սկսում` բացահայտելով հայ հայտնի արտիստներին այլ տեսանկյունից։ Հետաքրքիր հիշողություններ, աշխարհընկալում, ինքնաբացահայտում։ Առաջինը զրուցել ենք դերասանուհի Ռոզի Ավետիսովայի հետ։ Դերասանուհին պատմել է, թե որքան տխուր, միևնույն ժամանակ, ուրախ մանկություն է ունեցել, երբ է սիրահարվել և ինչ դժվարությունների առաջ է կանգնել։

Մանկություն...

Մանկությունն անհոգությունն է. դու աշխարհի կենտրոնում ես։ Բոլորը կենտրոնացած են քո շուրջը։ Ես մեր տան փոքրն էի։ Միշտ ուշադրության կենտրոնում էի ու ինձ կարելի էր ամեն ինչ։ Ես մեծացել եմ 90-ականներին։ Այդ ժամանակ չէինք ընկալում, թե ինչն է վատ, ինչը` լավ։ Մտածում էինք, որ այդպես էլ պետք է լիներ։ Երբ հետ հայացք ես գցում, հասկանում ես, որ կարելի էր ավելի լավ մանկություն ունենալ` ավելի լավ պայմաններ լիներ։

Շատ լավ եմ հիշում մանկությունս։ Ակտիվ երեխա էի։ Ավելի շատ սիրում էի տղաների հետ խաղալ, քան աղջիկների։ Հիշում եմ, որ տղաների հետ բակում ֆուտբոլ էի խաղում։ Երբ ասում են՝ մանկություն, միանգամից հիշում եմ Թբիլիսիում բնակվող իմ տատիկի ու պապիկի թզի ծառը։  Այն ասոցացնում եմ քաղցր մանկության հետ, որն ունեցել եմ։ Սիրում էի արձակուրդներին գնալ տատիկենց մոտ։ Այնտեղ ավելի շատ ազատություն կար և ինձ լավ էի զգում։ Վազվզում էի, չարություն անում։

Հիշում եմ նաև երբ հավաքվում էինք մոմի լույսի տակ դոմինո ու լոտո խաղալու։ Այդ միասնականության մեջ այնքան սիրուն բան կար, բոլորը բոլորի կողքին էին միմյանց օգնում էին։

Խաղում էինք մոմի հետ ու վառում մեր մատները։ Չգիտեմ կա սերունդ, որ այդքան շատ մոմի հետ խաղացած լինի։ Ինքս մրսկան եմ շատ։ Չկար էլեկտրաէներգիա ու տաքացման ինչ–որ միջոց։ Դրա համար եմ միշտ նշել, որ դժվար մանկություն եմ ունեցել։ Կարծում եմ, էլի մարդիկ կլինեն այդ սերնդից, որ հիմա էլ չեն հարմարվում ցրտի հետ։

Պատանեկություն...

Պատանեկության տարիներին կտրուկ փոխվել էի։ Բակում անընդհատ չարություններ անող, խաղացող, վազվզող աղջկանից շատ արագ վերածվեցի լուրջ պարմանուհու։ Այդ անցումն այնքան արագ էր, որ չեմ հիշում՝ ինչպես եղավ։ Այդ ժամանակ պատանիներին հատուկ ըմբոստություն ունեի։ Փորձում էի բացահայտել ինքս ինձ՝ որպես անհատականություն։ Առաջինը ուսուցիչներս էին զարմացել, թե ինչպես եղավ, որ փոխվեցի։

Հիշում եմ սիրո խոստովանությունները։ Շատ երկրպագուներ ունեի, որոնք ծաղիկներով ու նվերներով փորձում էին սիրտս գրավել։ Ես ադեկվատ էի մոտենում դրանց ու կարծում էի, որ այդպես էլ պետք է լիներ։ Շատ սրտեր եմ կոտրել։

Ես սիրահարվել եմ 9–րդ դասարանում։ Լուրջ լինելով հանդերձ այդ ժամանակ շատ ռոմանտիկ էի։ Բանաստեղծություններ էի գրում։ Առանձնահատուկ ինչ-որ պատմություններ չեն եղել։

Չափահասություն...

Երբ սկսում ես հասկանալ ու ընկալել, որ կյանքն ավելի բարդ է, քան դու պատկերացնում ես։ Մանկական և պատանեկական անհոգ օրերը մնում են հիշողություն։ Չափահասության շրջանում երևույթներին ավելի խորքային ես նայում, ավելի շատ ես մտածում ու ավելի շատ բան գիտակցում։ Հանդիպում ես բազում դժվարությունների, որոնք պետք է հաղթահարել։ Դժվարությունները հիմնականում աշխատանքային են եղել։ Երբ ընտրեցի դերասանի մասնագիտությունը և այն ինձ մոտ առաջին պլան մղվեց, հասկացա, որ այն  էգոիստ մասնագիտություն է։ Պետք է ողջ ուշադրությունդ միայն մասնագիտությանդ վրա լինի։ Աշխատել լինել առանձնահատուկ և չնմանվել ոչ մեկի։ Ղեկավարս միշտ ասում էր` մեր մասնագիտության  մեջ դժվարն առաջին 25 տարին է։ Իսկապես, համաձայն եմ, և ես դեռ հաղթահարում եմ այդ դժվարությունները։ Ամեն մի նոր առաջարկ մի նոր դժվարություն է։ Սկզբունքային եմ աշխատանքում, սակայն դա չի նշանակում, որ ինչ-որ դերեր չեմ խաղա։ Դերասանը պետք է պատրաստ լինի ցանկացած դեր մարմնավորելու։ Ինձ համար առաջնայինն այն է, որ զգամ դերը և հաճույքով խաղամ։ Եթե հաճույքով ես մի բան անում, լավ է ստացվում։

Չափահասության շրջանն ունի նաև իր դրական կողմերը։ Նախ` բացահայտում ես ինքդ քեզ, հետո շրջապատիդ։ Ամեն պահ եմ ինքս ինձ բացահայտում։ Իհարկե, ոչ ամբողջությամբ, քանի որ մարդը միշտ տեղ ունի ինքն իրեն զարմացնելու։ Մենք մեզ համար էլ ենք մնում անկանխատեսելի։ Շատ դժվար է ինքս իմ մասին խոսել, թե ինչ եմ բացահայտել իմ մեջ։

Իհարկե, հիասթափություններ էլ եմ ապրել։ Դրանց շնորհիվ ինչ-որ բաներ եմ սովորել։ Ցանկացած հարաբերությունների ավարտի դեպքում էլ որպես մարդ, որպես կին շատ բաներ եմ սովորել։ Հասկացել եմ, որ կանացի էգոիզմը հարաբերություններում լավ է, որը պետք է, իհարկե, չափի մեջ լինի։ Երբեք արածներիս համար չեմ զղջացել։

Միշտ եմ ասել, որ կողակցին հանդիպում են պատահական և անսպասելի կերպով, այլ ոչ թե փնտրելով։ Դա Աստծո գործն է, որն անքննելի է։ Երբեք չեմ փնտրել ինչ-որ մեկի, ավելին կողքերս էլ շատ քիչ եմ նայում։ Կարծում եմ՝ անսպասելիության փաստը պետք է չվերանա։ Այն ավելի գեղեցկացնում է կյանքը։

Տղամարդու իդեալ չունեմ, սակայն նրանց մեջ գնահատում եմ պատասխանատվությունը։ Չեմ սիրում շատ փափուկ ու կառավարելի տղամարդկանց։  Շատ կարևոր է, որ հարաբերություններում տղամարդը լինի դոմինանտ։ Ցանկացած կին փնտրում է իրենց ուժեղ տղամարդկանց, իսկ կանայք շատ ուժեղ են։ Ինձ համարում եմ ուժեղ ու իմ կողքին տեսնում եմ ուժեղ տղամարդու։

Մի բան եմ հասկացել պետք է սիրես կյանքը, որ կյանքն էլ քեզ սիրի։ Ինձ համարում եմ երջանիկ մարդ, քանի որ ունեմ ամեն ինչ՝ լավ ընտանիք, սիրած աշխատանք և լավ ընկերներ։

Նյութը` Մելինե Տոնոյանի

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan