ՄԱԿ-ում կոչ են անում Մուամար Քադաֆիի որդուն հանձնել ՄՔԴ-ին
INTERNATIONAL NEWSՍաիֆ ալ Իսլամի ու Մուամար Քադաֆիի ռեժիմի ևս 36 ներկայացուցիչների գործով դատական լսումները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։ Այս մասին ասվում է ՄԱԿ առաքելության զեկույցում։
Փաստաթղթում շեշտվում է, որ այդ գործընթացը իրենից ներկայացնում էր լուրջ հանցագործությունների համար մեղավորներին պատասխանատվության կանչելու լուրջ փորձ, մինչդեռ դատական լսումները անցել են նորմերի կոպտագույն խախտումներով, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն։
Հիշեցնենք, որ Տրիպոլիում դատարանը Մուամար Քադաֆիի որդուն՝ Սաիֆ ալ Իսլամ Քադաֆիին հեռակա դատապարտել է մահապատժի։ Լրատվամիջոցների տվյալներով, նա գտնվում է բանտում, Զինտանեում։ ՄԱԿ-ում շեշտում են, որ Սաիֆ ալ Իսլամ Քադաֆին պետք է փոխանցվի Միջազգային քրեական դատարան՝ Լիբիայի միջազգային պարտավորություններին համաձայն։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



