Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Ոչինչ չասող համագումար. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մինչ ԵԿՄ հերթական՝ 11–րդ համագումարի մեկնարկը, որոշ լրատվամիջոցներ փորձում էին ինտրիգներ ստեղծել դրա շուրջ, ինչ–որ հանգուցալուծումներ սպասել և այլն։ Իրականում այդ ամենը չեղավ։ Թերևս միակ ինտրիգն այն էր, որ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, ով նաև այդ կառույցի անդամ է, հրավիրված չէր համագումարին։ Հավատացե՛ք, սա այդքան էլ մեծ ինտրիգ չէ։ 

Ինչպես և սպասվում էր, համագումարին մասնակցեց և ելույթով հանդես եկավ Սերժ Սարգսյանը։ Առանձնապես կարևոր շեշտադրումներ պարունակող ելույթ չէր։ Թերևս միայն հետաքրքրական էր այն մասը, որտեղ ասվում էր, թե Հանրապետականը նախընտրական սուտ խոստումներ չի տալու։ Ինչպես ասում է ժողովրդական ասացվածքը՝ «եփած հավի ծիծաղն եկավ»: Չմոռանանք, թե ում շուրթերից են հորդում այս խոսքերը։ Անձամբ Սերժ Սարգսյանի։ 2008–ից սկսած, երբ նա հասել է բացարձակ իշխանության, մեկ հանգամանք է նրա մոտ լավ ստացվել։ Դա խոստումներ տալու հանգամանքն է։ Նա և նրա կուսակցությունը Հայաստանի բնակչությանը խոստացել են ոսկե սարեր, աննախադեպ տնտեսական աճ, արտագաղթի կասեցում, հազարավոր նոր աշխատատեղեր և այլն։ Մնացած երազներին չենք էլ անդրադառնա։ 
Ի՞նչ ունենք իրականում։ Նրանց իշխանության տարիներին անշեղորեն աճել են հետևյալ ցուցանիշները՝ արտագաղթ, պետական պարտք, գործազրկություն, ինքնասպանությունների թիվ, կոռուպցիա, կաշառակերություն, հովանավորչություն և այլն։ Որևէ առողջ կամ տնտեսության վրա դրական ազդող ցուցանիշ Հայաստանում, նրա իշխանության օրոք, չի գրանցվել։

Ինչ մնում է ԵԿՄ համագումարի առանցքին, ապա նրանք հայտարարեցին, որ սատարելու են Սերժ Սարգսյանին և ՀՀԿ–ին։ Հայաստանյան իրականության վերջին քսան տարվա ֆոնին, այլ բան ակնկալել չէր էլ կարելի։ Բնական է, որ իշխանության մաս կազմող կամ կուսակցական պատգամավորների լայն ներկայացուցչություն ապահովող կառույցն այլ բան չէր էլ կարող հայտարարել։ 
Սակայն այստեղ ուշագրավ է մի հանգամանք, որը տիպական է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին։ Անկախ ԵԿՄ ղեկավարության, վարչության կազմի և անդամների զբաղեցրած դիրքից, այդ կառույցը վերաձևավորվում կամ շարունակում է որոշակի ազդեցություն ունենալ արցախյան հարցի շրջանակներում։ Քանի դեռ այս հարցը կմնա արդիական, ամուր կլինեն օդիոզ դեմքերի քաղաքական հարթակում լինելու դիրքերը։ 
Հօդս ցնդեց նաև այն միֆը, որ երկար ժամանակ շրջանառում էր իշխանական մամուլը։ Միֆականությունը կայանում էր նրանում, որ Սերժ Սարգսյանը որոշել է Մանվել Գրիգորյանին և այլ հայտնի ԵԿՄ–ականների այս անգամ չառաջադրել։ Ինչպես պարզ դարձավ նաև Գրիգորյանի խոսքից, նա էլ առանձնապես չի ձգտել տեղ ունենալ ՀՀԿ համամասնական ցուցակում։ Սարգսյանը որոշել է, ինքն էլ կազմել է այդ ցուցակը։ Իհարկե, նա այլ կերպ չէր էլ կարող անել։ 

Սարգսյանն այսօր վերարտադրվելու ռեսուրս չունի։ Սակայն կարևոր է կառույցի՝ ԵԿՄ–ի գործառույթներին նայել հակառակ դիտանկյունից։ Կառույցի անվանումը և բովանդակությունը հուշում է, որ նրա գործողություններն ավելի շատ պետք է միտված լինեն երկրին, որն այս դեպքում պետությունն է։ Այսինքն՝ պահպանել պետությունը։ 
Ասել կուզե՝ այն ավելի շատ պետք է միտված լիներ արտաքին խնդիրներին։ Դե, իսկ Հայաստանի պայմաններում, երբ այդ առաջնային՝ արտաքին խնդիրները մղված են երկրորդական պլան անգամ ԱԳՆ մակարդակով, ապա ԵԿՄ–ին ոչինչ չի մնում անել, քան օրվա իշխանության հետ համատեղ պահպանել իր դերակատարումը։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan