Տեղի ունեցան աշխարհի կանանց առաջնության ¼ եզրափակիչի երկրորդ պարտիաները
SPORTԻրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի ունեցան աշխարհի կանանց առաջնության ¼ եզրափակչի երկրորդ պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տան Չժունչի – Ցզյու Վենցզյուն չինական դիմակայությունում գրանցվեց մրցաշարի առաջին խոշոր անակնկալը: Տան Չժունչին կարողացավ սև խաղաքարերով առավելության հասնել մրցաշարում ամենաբարձր գործակիցն ունեցող և չեմպիոնի կոչման թիվ 1 հավակնորդ Ցզյու Վենցզյունի նկատմամբ:
Կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեց մրցաշարում երկրորդ գործակիցն ունեցող Աննա Մուզիչուկը. նրա մրցակիցն էր Անտուանետա Ստեֆանովան: Աննա Մուզիչուկը մրցաշարի միակ մասնակիցն է, ով իր բոլոր մրցակիցներին հաղթել է դասական պարտիաներում:
Կիսաեզրափակիչի երրորդ ուղեգիրը նվաճեց մրցաշարում երրորդ գործակիցն ունեցող Ալեքսանդրա Կոստենյուկը. նրա մրցակիցն էր չինուհի Նի Շիցյունը:
¼ եզրափակիչի միայն մեկ դիմակայությունում հաղթողը կորոշվի թայ-բրեյքում: Հարիկա Դրոնավալի – Նանա Ձագնիձե մրցախաղի դասական պարտիաներն ավարտվեցին 1-1 հաշվով: Առաջին պարտիայում կրած պարտությունից հետո, Նանա Ձագնիձեն երկրորդ պարտիայում կարողացավ տոնել կամային հաղթանակ և հավասարեցրեց հաշիվը: Այս մրցախաղի հաղթողը կորոշվի կայանալիք թայ-բրեյքում: