Սիրիացի սակրավորներն սկսել են ականազերծել Հալեպը
INTERNATIONAL NEWS 56 սիրիացի սակրավորներից բաղկացած առաջին խումբը, որը Հալեպում պատրաստել են ՌԴ-ի զինված ուժերի Միջազգային հակաականային կենտրոնի աշխատակիցները, ձեռնամուխ Է եղել քաղաքի ականազերծմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Հալեպի կայազորի սակրավորային զորքերի պետ Ալ Խարի Մախրիզը: «Առաջին 56 հոգին արդեն անցել են ուսուցումը եւ աշխատում են»,- ասել Է նա:
ՌԴ-ի զինված ուժերի Միջազգային հակաականային կենտրոնի մասնաճյուղը Հալեպում բացվել Է հունվարի վերջին, այդ ժամանակ Էլ կայացել Է առաջին հավաքագրումը: Սիրիացի մասնագետներին ուսուցանած ռուս սակրավորները, որոնք ականազերծել են Հալեպը, արաբական հանրապետության գործընկերներին են թողել հանդերձանք եւ արդի սարքավորումներ պայթուցիկ սարքերի որոնման համար:
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ նախօրյակին Ռուսաստան են վերադարձել ինժեներական զորքերի զինծառայողները, որոնք ականազերծել են Հալեպը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



