Մարդկանց տարհանում են Թայվանի մոտ գտնվող կղզիներից՝ «Դուջուան» թայֆունի պատճառով
INTERNATIONAL NEWSԹայվանի մոտ գտնվող կղզիներից այսօր՝ սեպտեմբերի 27-ին, տարհանել են շուրջ 3 հազար մարդու, որոնց մեծ մասը զբոսաշրջիկներ են։ Պատճառը «Դուջուան» թայֆուն է։
Իշխանությունները կազմակերպել են տարհանումը Կանաչ եւ Լանյույ կղզիներից։
«Թայֆունը հզոր է չափավոր փոթորկից, եւ մենք չենք բացառում, որ այն կարող է էլ ավելի ուժգնանալ»,-հայտարարել է Թայվանի եղանակի բյուրոյի ներկայացուցիչը, հաղորդում է «Ֆրանս Փրեսը»։
Այս պահին զոհերի մասին տեղեկություններ չկան։ Սպասվում է, որ երկուշաբթի թայֆունը կհասնի Ճապոնիայի Իսիգակի կղզուն, իսկ երեկոյան՝ Թայվան, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



