Չինաստանում ամանորյա սեզոնին ուղեւորահոսքը կազմել Է 2,98 միլիարդ մարդ
SOCIETY«Չունյուն» ամանորյա ուղեւորափոխադրումների սեզոնին Չինաստանի տրանսպորտային համակարգը փոխադրել Է ռեկորդային 2,98 միլիարդ մարդ, ինչը 2,3 տոկոսով ավելի Է անցյալ տարվա ցուցանիշից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին փետրվարի 22-ին հայտնել Է ՉԺՀ-ի տրանսպորտի նախարարությունը: 2017 թվականին «Չունյուն» սեզոնը տեւել Է 40 օր՝ հունվարի 13-ից մինչեւ փետրվարի 21-ը:
«Փետրվարի լույս 22-ի կեսգիշերին «Չունյուն» սեզոնը հաջողությամբ ավարտվեց: Նախնական հաշվարկներով՝ սեզոնի 40 օրվա ընթացքում ընդհանուր ուղեւորահոսքը կազմել Է 2,98 միլիարդ մարդ, ինչը 2,3 տոկոսով ավելի Է անցյալ տարվա ցուցանիշից»,- ասված Է ՉԺՀ-ի տրանսպորտի նախարարության հաղորդագրության մեջ:
Համեմատության համար նշենք. 2016 թվականին Չինաստանի բնակիչներն անանորյա տոների օրերին կատարել են մոտավորապես 2,91 միլիարդ ուղեւորություն: 2015 թվականին «Չունյունին» ուղեւորահոսքը կազմել Է շուրջ 2,8 միլիարդ մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



