CNN-ը պարզել է ԱՄՆ-ի նախագահի կնոջ գաղտնի գլխավոր խորհրդականի անձը
SOCIETYԱՄՆ-ի նախագահի կինը՝ Մելանյա Թրամփը, ունի վստահված անձ, որը Սպիտակ տանն առաջին տիկնոջ աշխատակազմի անդամ չԷ եւ չի լինի: Խոսքը վերաբերում Է Մելանյայի ավագ քրոջը՝ Ինես Քնաուսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 21-ին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը:
Նրա տեղեկությունների համաձայն, Ինեսը վայելում Է իր կրտսեր քրոջ լիակատար վստահությունը եւ նրա ոչ պաշտոնական ավագ խորհրդականն Է:
Նա ապրում Է Նյու Յորքի Trump Tower երկնաքերի հարեւանությամբ, որտեղ տեղավորված Է Trump Organization բիզնես-կայսրության կենտրոնակայանը եւ որտեղ, նախքան Վաշինգտոն մեկնելը, իր որդու հետ ժամանակավորապես բնակվում Է Մելանյան ինքը:
CNN-ը համոզվել Է, որ Ինեսը մեծապես հոգ Է տանում իր անձնական կյանքի անձեռնմխելիության մասին: Համացանցում գործնականում չկան նրա լուսանկարները, բացի դեռ 2005 թվականին Մար-ա-Լագոյի (Ֆլորիդայի նահանգ) գոլֆ-ակումբում արվածները, որը ներկայում ծառայում Է որպես Թրամփի քաղաքամերձ նստավայր:
Առաջին տիկնոջ ավագ քույրը գրեթե չի հայտնվում հանրության առջեւ, «փակ» Է պահում Twitter-ում իր օգտահաշիվը եւ իր գոյության մասին չԷր հիշեցնում անցյալ տարի ԱՄՆ-ում անցկացված նախընտրական արշավի ժամանակ:
Մելանյան Ինեսին «անզուգական կին եւ ընկերուհի» Է որակել Քլիվլենդում (Օհայոյի նահանգ) Հանրապետական կուսակցության համագումարում արտասանած իր դեբյուտային խոսքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



