Քաշմիրի իշխանություններն արգելել են շքեղ հարսանիքները
SOCIETYՀնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի նահանգում ապրիլ ամսից արգելք կսահմանվի շքեղ հարսանիքների անցկացման վրա. հարսնացուի ծնողները չեն կարողանա հրավիրել 500-ից ավելի հյուրերի, իսկ փեսայի կողմից հրավիրվածների թիվը չպետք Է գերազանցի 400-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Բացի այդ, հարսանեկան խնջույքի ժամանակ կարող Է տրվել յոթ հիմնական ճաշատեսակներից ոչ ավելի՝ «երաշխավորելու մթերքների վատնումը»:
Տարածաշրջանային խորհրդարանի անդամներից մեկը նաեւ առաջարկել Է այդ արգելքը տարածել Հնդկաստանի ողջ տարածքի վրա:
Կարգադրությունն ընդունվել Է ի պատասխան հարսանեկան հանդիսություններից աղմուկի եւ հսկայական քանակությամբ մթերային թափոնների կապակցությամբ քաղաքացիների բազմաթիվ բողոքների:
Տեղի իշխանությունները համանման արգելք արդեն սահմանել Էին 1984 թվականին, սակայն մի շարք զանգվածային բողոքներից հետո այն չեղյալ Էր հայտարարվել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



