Հայաստանի եւ ՌԴ-ի ԱԳ նախարարները բացել են երկրների դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը
INTERNATIONAL NEWSՀայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Սերգեյ Լավրովը ՌԴ ԱԳՆ-ի Ընդունելությունների տանը բացել են արխիվային փաստաթղթերի ցուցահանդեսը՝ նվիրված երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Մենք այդ ընթացքում ամենասերտ կերպով դաշնակցության եւ ռազմավարական գործընկերության մեր հարաբերությունները զարգացրել ենք երկկողմ ձեւաչափով, ՄԱԿ-ում, ՀԱՊԿ-ում, Եվրասիական տնտեսական միությունում, ԵԱՀԿ-ում, միջազգային այլ կազմակերպություններում»,-ասել Է Լավրովը ցուցահանդեսի բացման արարողությանը:
Նախարարը նշել Է, որ ցուցահանդեսն առաջինը կդառնա երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքում:
«Մենք համաձայնեցրել են լրացուցիչ քայլեր, որոնք կոչված են արժանավայել նշելու այդ տարեթիվը»,-ասել Է Լավրովը, հավելելով, որ Նալբանդյանն իրեն հրավիրել Է այցելել Հայաստան:
«Մենք այդ հրավերն ընդունում ենք, համաձայնեցնում ենք նրա օրակարգը եւ այդ այցի ծրագիրը»,-ասել Է Լավրովը:
Ցուցահանդեսի բացումից առաջ Լավրովը եւ Նալբանդյանը ծաղիկներ են դրել փետրվարի 20-ին Նյու Յորքում մահացած ՄԱԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի դիմանկարի առջեւ, որը տեղադրված Է ԱԳ նախարարության առանձնատանը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



