Իրանը Սիրիային կաջակցի մինչեւ ահաբեկիչների նկատմամբ վերջնական հաղթանակը. Ռոուհանի
INTERNATIONAL NEWSԻրանը կշարունակի աջակցել Սիրիային մինչեւ ահաբեկիչների նկատմամբ վերջնական հաղթանակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Սիրիայի Ժողովրդական ժողովի (միապալատ խորհրդարան) նախագահ Հադիա Աբասի հետ տեղի ունեցած հանդիպմանը:
«Վերջին ամիսներին մենք Սիրիայում շատ դրական փոփոխությունների վկաներն ենք դարձել: Ահաբեկիչների նկատմամբ վերջերս տարած հաղթանակներն աշխարհում շատերին հարկադրեցին վերանայել Սիրիայում տիրող իրադրության իրենց գնահատականները: Իրանն առաջվա պես պաշտպանելու Է Սիրիայի ժողովրդին եւ օժանդակելու Է միջսիրիական բանակցային գործընթացի կարգավորմանը: Այդ աջակցությունը շարունակվելու Է մինչեւ լիակատար եւ վերջնական հաղթանակն ահաբեկիչների նկատմամբ»,-նշել Է նախագահը:
Իր հերթին Աբասն ասել Է, որ ահաբեկչության դեմ պայքարում հաջողությունները ձեռք են բերվել հիմնականում Իրանի աջակցության շնորհիվ: Նա հանդես Է եկել հօգուտ Թեհրանի եւ Դամասկոսի միջեւ կապերի հետագա ամրապնդման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



