Գլխացավի դեմ բնական բաղադրատոմս
PHOTOԱյս միջոցը կամրապնդի իմունային համակարգը և կազատի գլխացավերից։ Խառնուրդը պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել 10 պճեղ սխտոր, 1,5 բաժակ մեղր և հատիկով սև պղպեղ։ Պատրաստելու համար անհրաժեշտ է մանրացնել սխտորը և լցնել փոքր տարայի մեջ, այնուհետև անհրաժեշտ է ավելացնել մեղրը և սև պղպեղը։ Հերմետիկ փակեք տարան և թողեք 5 օր։
Գլխացավի դեպքում այս խառնուրդից պետք է օգտագործել ընդամենը մեկ ճաշի գդալ և մոռանալ գլխացավի մասին։ Այս խառնուրդը, որը պարունակում է սխտոր, մեղր և պղպեղ, օգտակար է նաև վարակների և մրսածության դեմ:
Սխտորը կարգավորում է օրգանիզմում շաքարի մակարդակը, այդ պատճառով էլ պատահական չէ, որ դիաբետով հիվանդներին սնունդը համեմել սխտորով: Իսկ վերջին շրջանում անցկացված գիտական հետազոտությունները հաստատել են, որ սխտորն օգնում է մազերին աճել: Սխտորը ծեծած վիճակում պետք է ամեն օր քսել գլխի այն հատվածին, որտեղ ճաղատացում է սկսվել: Սխտորը արյան ճնշումը կարգավորող հատկություն ունի, եթե այն ուտեք ամեն օր:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: