Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար Ջաֆարին ժամանել Է Ժնեւ
INTERNATIONAL NEWSՍիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար, ՄԱԿ-ին առընթեր մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին ժամանել Է Ժնեւ, որտեղ փետրվարի 23-ին կսկսվեն արաբական այդ երկրում հակամարտության կարգավորմանը նվիրված բանակցությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել Է Ժնեւի օդանավակայանից:
«Բոլոր մեկնաբանությունները վաղը»,-գործակալությանն ասել Է Ջաֆարին:
Այսօր նաեւ սպասվում Է սիրիական ընդդիմության պատվիրակության ներկայացուցիչների ժամանումը, որը փետրվարի 11-12-ին ձեւավորվել Է Էր Ռիադում:
Բացի այդ, սպասվում Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի մամուլի ասուլիսը, որտեղ նա կճշտի առաջիկա բանակցությունների մի շարք մանրամասներ:
ՌԴ ԱԳ նախարարությունը տեղեկացրել Է, որ Ռուսաստանից բանակցություններին ներկա կլինի արտաքին քաղաքական գերատեսչության՝ մերձավորարեւելյան կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Վերշինինը: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



