Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Ժաննա Բուտուլյան. «Հանուն ազատության պատրաստ եմ ծայրահեղ քայլերի»

PHOTO

Tert.am Life–ը գրում է

Ազատության, արժանապատվության և նպատակասլացության ընկալումները յուրաքանչյուր մարդու մոտ տարբեր են։ Tert.am Life–ն այս թեմայի մասին զրուցել է դերասանուհի Ժաննա Բուտուլյանի հետ։ Վերջինս մեզ պատմեց, թե ինչ է իր համար ազատությունը, արժանապատվությունը և նպատակասլացությունը։

Ազատություն...

Ազատությունն ինձ համար հոգեվիճակ է։ Մարդը նույնիսկ բանտում կարող է լինել ազատ, իսկ ազատության մեջ` ոչ։ Ինձ համար սահմաններ գոյություն չունեն։ Միայն դիմացինիս չվնասելու սկզբունքից ելնելով, հնարավոր է, լինեն սահմանափակումներ։ Մնացած ամեն ինչ ինձ համար թույլատրելի է։

Ծողներիս կողմից առաջ եղել են սահմանափակումներ, ինչը շատ ծանր եմ տարել։ Երբ ինձ ինչ-որ հարցում սահմանափակում են, սկսում եմ սխալներ թույլ տալ։ Ազատության մեջ մարդն ընտրության հնարավորություն ունի ու կարող է ընտրել ճիշտ տարբերակը։ Կյանքում իմ քայլերով ապացուցել եմ, որ ես ընտրության իրավունք ունեմ և կարող եմ անել այնպես, ինչպես ճիշտ եմ համարում։ Շատ քիչ եմ սխալվել, եթե սխալվել էլ եմ, ապա հանգամանքների բերումով։ Ընդ որում՝ հենց ազատության պակասից։ Բայց դա առաջ էր։ Հիմա չկան սահմանափակումներ։

Չի եղել այնպես, որ ես անդառնալի սխալ գործեմ։ Ինչ էլ արել եմ ժամանակի ընթացքում շտկել եմ։ Հետագայում ունեցել եմ հնարավորություն ուղղելու սխալներս։

Հանուն ազատության պատրաստ եմ ծայրահեղ քայլերի։ Անազատությունն ինձ համար անտանելի է։ Մարդը ծնվում է և պետք է լինի ազատ։ Ոչ ոք իրավունք չունի մարդուն թելադրելու և ուղղություն ցույց տալու։

Մասնագիտությանս մեջ էլ, երբ ինձ  թույլ են տալիս ազատ աշխատել, շատ ավելի լավ եմ զգում և ավելի շատ եմ հավանում իմ արած գործը։ Դերի ընտրության հարցում էլ սահմանափակումներ չեմ դնում իմ առաջ։ Առաջ կարող էի ասել` օրինակ, մարմնավաճառի դեր չեմ մարմնավորի, հիմա նման բան չկա։ Ամեն ինչն էլ ինձ համար հետաքրքիր է։

Արժանապատվություն...

Մեզ մոտ սխալ պատկերացում կա արժանապատվության և բարոյականության մասին։ Երբ մարդ իրեն գեղեցիկ է պահում բոլոր իրավիճակներում, դա արժանապատվությունն է։ Խոսքս ամենևին սկզբունքների մասին չէ։ Երբեմն, հանուն արժանապատվության, կարող ես սկզբունքներիդ դեմ գնալ։

Շատ բարդ է լինել արժանապատիվ սկզբունքային մարդ։ Բայց անցնելով այդ դժվարության միջով՝ ավելի ուժեղ ես դառնում։ Ավելի հեշտ է խաբել, երկերեսանի լինել, քան արժանապատիվ։ Արժանապատիվ մարդը միշտ իր վարքով փրկում է իրեն։ Քծնողը հետագայում շատ թանկ է վճարում արածների համար։

Սկզբունքն է պահում արժանապատվությանը։ Երբեմն, պետք է դեմ գնալ սկզբունքներին, համոզվելու համար՝ արդյոք ճիշտ ես, թե ոչ։ Քանի որ մարդ միայն իր սխալների վրա կարող է հասկանալ՝ ճիշտ է ապրում, թե սխալներ է գործում։ Միայն սկզբունքներով ապրելը կարող է բերել սխալ հետևանքների։ Դրա համար պետք է երբեմն փորձարկել։

Նպատակասլացություն...

Նպատակասլացությունս մի քիչ թերի է, քանի որ շատ զգացմունքային մարդ եմ։ Համառությունն է, որ ստիպում է հասնել նպատակներիս։ Մի քիչ ժամանակ է պահանջվում, բայց ի վերջո հասնում եմ նպատակիս։ Հաճախ զգացմունքներս են ինձ խանգարում։ Կարող եմ ունենալ նպատակ և հստակ պատկերացնել, թե ինչպես եմ հասնելու դրան։ Բայց կարող եմ ընկճվել և դեպրեսիայի մեջ ընկնել, և դա խանգարի ինձ։

Նպատակներիս հասնելու համար երբեք արժանապատվությանս երկրորդ պլան չեմ մղի։ Երբ մարդ նպատակ է դնում ամեն գնով հասնել ինչ–որ բանի, հետագայում չի վայելում այն։ Քանի որ այդ ճանապարհին նա կորցնում է շատերին:

Այս երեք գործոնները ես կդասավորեի այսպես՝  արժանապատվություն, ազատություն և նպատակասլացություն։ Թե ինչու այսպես, որովհետև ազատությանս համար արժանապատվությանս վրայով չեմ անցնի։  

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan