Yerevan, 19.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իսկական սերը ինչ-որ բան չի պահանջում հակառակ կողմից». Վահագ Ռաշ

INTERVIEW

Exclusive

Past.am-ի զրուցակիցը սիրված երգիչ Վահագ Ռաշն է:

 

- Ձեր բեմական անունից սկսենք. ո՞վ է Ձեզ կնքել Վահագ Ռաշ անվամբ:

- Կեղծանունս ինքս եմ ընտրել՝ շատ պարզ ձևով. Վահագն Ռուշանյանը դարձել է Վահագ Ռաշ:

- Անձամբ ես առանց կիթառի չեմ պատկերացնում Ձեզ: Երբվանի՞ց եք սկսել նվագել, և ի՞նչ է նշանակում Ձեզ համար այդ գործիքը:

Image may contain: 1 person

- Կարելի ասել՝ իմ ընկերներից մեկն է կիթառը: Երրորդ-չորրորդ դասարանից նվագում եմ, ու երգերս հիմնականում եղել են հենց կիթառով: Դեռ փոքրուց հայրիկս ու մայրիկս միշտ կիթառ են նվագել ու երգել, ես էլ շարունակում եմ նրանց գործը:

- Ձեր ոճն ընդգծված կերպով տարբերվում է մեր շոու-բիզնեսում այսօր գերակշռող երգերից: Հավատու՞մ եք, որ մի ծաղկով գարուն կգա, և մի օր մենք կունենանք ճաշակով երգարվեստ:

- Չեմ կարծում, քանի որ միշտ եղել են ճաշակով երգեր, որոնք իրենց տեղն են զբաղեցրել, բայց, անճաշակ չասեմ, կոմերցիոն երգերն ավելի «փողաբեր» են: Դրա համար կարծում եմ՝ դժվար՝ ինչ-որ բան փոխվի:

Image may contain: 1 person

Էլի կլինեն երգողներ, բայց լրիվ չի փոխվի: Կամ էլ պետք է ինչ-որ օրենք ընդունեն, որ արգելվի ռեստորաններում ռաբիս նվագել կամ թուրքական երգերը հայերեն թարգմանած երգել. այդ դեպքում կարող է ինչ-որ բան փոխվել:

- Գուցե վերջերս Սոնա Ռուբենյանի հետ համատեղ Ձեր «Պար պսակի»-ն հենց ինչ-որ առումով դեպի լավ փոփոխությանն է՞ր միտված:

- Ամենասկզբից ինչ-որ հատուկ նպատակ չենք ունեցել: Եթե լսել եք երգը, միայն առաջին տունն է հարսանեկան թեմայով, շարունակությունը Սոնայի մայրը գրեց և անվանումը որոշեցինք դնել «Պար պսակի»: Եվ քանի որ մի քիչ վալսի տեսքով է երգը, երաժշտությունից հասկացողները երևի հարսանիքներին կսկսեն օգտագործել: Չնայած՝ արդեն գիտեմ մարդիկ, ովքեր ամուսնացել են այդ երգի տակ:

- Ձեր երգերի գերակշիռ մասում սիրո թեման է իշխում: Ի՞նչ է սերը Ձեզ համար:

- Դա շատ բարդ հարց է, երևի ոչ ոք չի կարող կոնկրետ ասել: Սիրո տարբեր դրսևորումներ կան: Կարող եմ ասել, որ իսկական սերը ինչ-որ բան չի պահանջում հակառակ կողմից, դու ուղղակի սիրում ես:

Image may contain: 2 people, night and closeup

Եվ դա միայն աղջիկ-տղա հարաբերություններում չէ այդպես. դու սիրում ես քո հայրենիքը, բայց հայրենիքը կարող է չսիրել քեզ: 

Image may contain: 2 people

- Համենայն դեպս, սերը հաստատ նուրբ զգացմունք է, և առաջին հայացքից կարող է չհամատեղվել ռոքի հետ: Բայց Դուք դա կարողանում եք: Հե՞շտ է ստացվում:

- Ես չեմ համարում, որ կոնկրետ ռոք եմ երգում, բայց ռոքային էլեմենտները գերակշռում են իմ ստեղծագործություններում, ինչը էլեկտրոկիթառի արդյունքն է: Սիրո մասին ռոքային երգեր շատ կան, չեմ ասի, որ սերն ու ռոքն իրար հետ կապ չունեն, ընդհակառակը:

- Երգից բացի՝ ուրիշ նախասիրություններ ունե՞ք:

- Նախասիրություններ շատ ունեմ: Սպորտ եմ շատ սիրում, մեքենա վարել, արագություն եմ սիրում: Նաև շատ եմ սիրում մեկ-մեկ խոհանոցում պատրաստել:

Image may contain: 1 person, indoor

- Նոր գործեր, տեսահոլովակներ ե՞րբ կլինեն:

- Շուտով ուզում ենք «Ես կգամ»-ի համար տեսահոլովակ նկարել՝ Խաչիկ Եղոյանի հետ: Ճիշտ է, արդեն տարի պլանավորում ենք, բայց այս տարի անելու ենք հաստատ: Հիմա գործիքավորման փուլում է «Անհաս մի տենչ» երգը, նախկին գործիքավորումն այնքան էլ դուր չէր գալիս, լրիվ ուրիշ երգ է ստացվելու:Գրած նոր երգեր էլ ունեմ մի քանի հատ: Մի խոսքով, մինչև տարեվերջ մոտ 6-7 նոր երգ կհասցնեք լսել:

Image may contain: 2 people, people playing musical instruments

- Բայց, օրինակ Ձեր «Ես կգամ»-ը սիրվել է նաև առանց տեսահոլովակի: Ինչ եք կարծում՝ երգը պարտադիր պետք է տեսահոլովա՞կ ունենա:

- Երգը կարող է չունենալ տեսահոլովակ, բայց եթե ինչ-որ կոնկրետ միտք ունես, որ կարող ես արտահայտել դրա միջոցով, պետք է: Տեսահոլովակը նաև երգի տարածվելուն է շատ օգնում: Հեռուստատեսությամբ, բնականաբար, առանց տեսահոլովակի երգերը եթեր չեն տալիս:

 

Մարիամ Նալբանդյան

UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionExperience comfortable traveling with IDBank premium cardsUcom has published the 2023 financial audit report