ԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունը խստացրել է օրենքները ներգաղթյալների նկատմամբ
INTERNATIONAL NEWSԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունը փետրվարի 21-ին մի շարք ծառայողական որոշումներ է տարածել՝ նախատեսված ներգաղթյալների նկատմամբ իրավապահ մեխանիզմների խստացման համար։ Նոր կարգադրությունները հրապարակվել են այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթյալների վերաբերյալ հրամանը արգելափակվել է Սիեթլայի դատարանում, իսկ ավելի ուշ՝ Սան Ֆրանցիսկոյի իններորդ շրջանի վճռաբեկ դատարանի կողմից, գրում է The Washington Postը։
Մասնավորապես նախատեսվում է վարձել եւս մի քանի հազար իրավապահ մարմինների աշխատակիցների։ Ծրագրվում է նաեւ ընդլայնել արտաքսման ենթակա ներգաղթյալների թիվը, ինչպես նաեւ կրճատել օրենքով նրանց գործերի լսելուն հատկացված ժամանակը։
ԱՄՆ վարչակազմում նշում են, որ նոր դրույթները կհանգեցնեն «զանգվածային արտաքսումների»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



