Yerevan, 27.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նարեկը, Լիան, Սոնան` պրոֆեսիոնալ պարողների կողքին. «Շանթի» նոր սիթքոմը նոր դեմքեր կբացահայտի

PHOTO

Tert.am Life–ը գրում է.

«Շանթ» հեռուստաընկերությունը նկարահանում է նոր սիթքոմ՝ Outdance, որը մարտին կլինի «Շանթ Պրեմիումի» եթերում։ Երաժշտական ուղղվածությամբ սիթքոմի ռեժիսորը Արսեն Երեմյանն է, սցենարիստը՝ Անդրանիկ Իսահակյանը, ով եղել է նաև «Բանակում»–ի սցենարիստը։ Ստեղծագործական թիմը Tert.am Life–ին է տրամադրել առաջին լուսանկարները նկարահանման հրապարակից։

Մեզ հետ զրույցում Անդրանիկը հայտնեց, որ սիթքոմի հերոսները հիմնականում պարողներ են։ Ըստ սյուժեի՝ հերոսը սիրահարվում է պարուհու, ում սիրտը գրավելու համար որոշում է ինքն էլ պարով զբաղվել, սակայն չի կարողանում ընդունվել պարի դպրոց։

«Սիթքոմը ներկայացնում է պարողների կյանքը, ներքին խոհանոցն ու կոնֆլիկտները, բայց հիմքում միայն պարը չէ։ Կա սիրո պատմություն, ընկերասիրություն, զավեշտալի իրավիճակներ։ Մեզ մոտ մուգ թելով գնում է այն գիծը, որ ցանկության և աշխատասիրության շնորհիվ կարելի է հասնել նպատակին։ Ընտանեկական սիթքոմ է,  որը կհետաքրքրի թե՛ երիտասարդներին, թե՛ մեծերին։ Չկա գռեհիկ հումոր»,– ասաց սցենարիստը։

Գլխավոր հերոսներին մարմնավորում են Մարի Հովհաննիսյանն ու Դավիթ Գրիգորյանը։ Նոր սիթքոմում հիմնականում ընդգրկված են քիչ հայտնի երիտասարդներ։ Ժամանակին նույն սկզբունքով էին ընտրվել նաև «Բանակում»–ի հերոսները։ «Այս նախագիծը գրել եմ դեռևս 2013 թվականին։ Ինձ համար կարևոր էր, որ սիթքոմում նոր դեմքեր լինեն։ Մեզ արդեն հայտնի դերասանները լավն են, սակայն նրանց կողքին պետք է նաև նոր դեմքեր լինեն, որպեսզի թարմություն լինի։ Պարի խմբում ընդգրկված դերասանները պրոֆեսիոնալ պարողներ են։ Դա շատ կարևոր էր, քանի որ իրենք այնպիսի պարեր են պարելու, որոնք դերասանները չէին կարող»,– ասաց նա ու հավելեց, որ կարևոր էր նաև դերասանական խաղը, այդ իսկ պատճառով շատ երկար են զբաղվել քասթինգներով։

«Ուզում էինք գտնել այնպիսի պարողների, ովքեր կարող էին նաև հումոր ներկայացնել։ Վերջապես գտանք, երկարատև փորձերի ընթացքում հասանք այն մակարդակին, որ կարող ենք նկարահանել և մատուցել հանդիսատեսին»,– ասաց նա։

Ֆիլմում խաղում են նաև դերասանուհիներ Սոնա Մաթևոսյանը, Լիա Զախարյանը, Սոնա Մուրադյանը և ռեփեր Նարեկը։ Բացի Նարեկից սիթքոմի բոլոր դերասաններն անցել են հատուկ պատրաստվածություն։ Աղջիկները որոշակիորեն առնչվում են պարին։ Կերպարները մարմնավորելու համար նրանք պարային դասերի են գնացել։ Իսկ ահա Նարեկը մարմնավորում  է թիկնապահի։ Նա ֆիլմի այն կերպարն է, որից մյուսները վախենում են։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards