Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա. Պորոշենկո
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա: Ինչպես հաղորդում է «Գորդոն» պարբերականը, այս մասին նախագհը հայտարարել է երկրի զինված ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Ռուսաստանի Դաշնության կողմից լայնամասշտաբ ագրեսիայի սպառնալիքը ոչ մի տեղ չի անհետացել: Այդ սպառնալիքը ներթափանցում է ոչ միայն Դոնբասում մեր կողմից չվերահսկվող սահմանամերձ տեղամասերով, այլ կախված է ՌԴ-ի հետ սահմանի ամբողջ երկայնքի վրա: Դա ապացուցում է Ռուսաստանի կողմից թշնամական մտադրությունները»,-ասել է Պորոշենկոն:
Ավելի վաղ ուկրաինացի առաջնորդը վստահություն էր հայտնել, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն թույլ չի տա իր երկրի սահմանն օգտագործել Ուկրաինայի դեմ գործողությունների համար:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



