Facebook -ը արգելափակել է Ռուսաստանի նախագահի՝ համացանցի հարցերով խորհրդականի էջը
INTERNATIONAL NEWSFacebook -ը արգելափակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ համացանցի հարցերով խորհրդական Գերման Կլիմենկոյի հաշիվը։ Այս մասին հայտնել է Կլիմենկոն իր «Վկոնտակտե» էջում։
Կլիմենկոյի խոսքով, նրա պրոֆիլի արգելափակման նախաձեռնությունը պատկանում էր ռուս գրող ու հեռուստահաղորդավար Ստանիսլավ Խանկիշիեւին, որը հայտնի է «Ստալիկ» մականունով։ «Ահա եւ հիվանդ ատամը։ Ստալիկն այնուամենայնիվ հասավ իր նպատակին։ Facebook –ը արգելափակել է ինձ, անցնում եմ «Վկոնտակտե»-ին»,-հայտնել էր խորհրդականը։
Դատելով հաղորդագրությանը կցված սքրինշոթից, Facebook-ի աշխատակազմը երեք օրով էր փակել Կլիմենկոյի սոցցանցի մուտքը։ Արգելափակման պատճառը Խանկիշիեւի էջից վերահրապարակումն էր, որից հետո գրողը մեղադրել էր նախագահի խորհրդականին հեղինակային իրավունքների խախտման մեջ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



