«Անուշ» օպերայի առաջին «կանգառն» Էջմիածնում էր
CULTUREՓետրվարի 21-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստներն Էջմիածին քաղաքի «Կոմիտաս» մշակույթի տանը ներկայացրեցին Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։Միջոցառումն իրականացվեց ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում:
Ներկայացումը նվիրված էր Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատի 60-ամյա հոբելյանին: Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի մարզային առաջին ներկայացման բոլոր տոմսերը վաճառվել էին: Արմեն Տիգրանյանի գլուխգործոցը հնչեց Էջմիածնի գլխավոր մշակութային օջախում՝ մեծ խանդավառություն պատճառելով հանդիսատեսին:
Past.am-ին Օպերային թատրոնից տեղեկացնում են, որ «Անուշի» հաջորդ մշակութային կանգառները հունիսին լինելու են Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում և Արցախի Հանրապետությունում:
Լևոն Փանոսյան
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



