Սարսափելի ավանդույթներ, որոնք պահպանվել են ժամանակակից աշխարհում. նույնիսկ նայելն է զզվելի
PHOTOՍարսափելի ավանդույթներ, որոնք պահպանվել են ժամանակակից աշխարհում:
Ծանոթություն փամփուշտ-մրջյունների հետ
Ամազոնյան ցեղերից մեկի տղաները որոշակի տարիքի հասնելով՝ պետք է բավական տարօրինակ ձևով ապացուցեն իրենց քաջությունը: Նրանք ձեռնոցներ են հագնում, որոնց մեջ կենդանի փամփուշտ-մրջյուններ են լինում: Դրանից հետո տղաները պետք է պարեն, մինչ մրջյունները կծում են իրենց: Ի դեպ, փամփուշտ-մրջյուններն իրենց անվանումը ստացել են այն պատճառով, որ դրանց խայթոցի ցավը համեմատում են փամփուշտից վնասվածքի հետ…
Տայպուսամ
Փառատոն, որի ընթացքում թամիլներն իրենց մարմնի տաբեր մասերը ծակում են և այդպես ուխտագնացություն են կատարում Մալայզիայի Բատու քարանձավներ:
Գիշերային որս Բութանում
Տարին մեկ անգամ տղաները գիշերը մտնում են չամուսնացած աղջիկների ննջասենյակներ: Եթե նրանց բռնում են, նրանք պարտավոր են ամուսնանալ կամ որոշ ժամանակ աշխատել աղջկա ընտանիքի դաշտերում:
Յանոմամիի թաղման ծես
Երբ այդ ցեղում ինչ-որ մեկը մահանում է, հանգույցյալի մարմինը հրկիզում են, իսկ մոխիրը խառնում են հատուկ պատրաստված ապուրի: Այդ ուտեստը պետք է խմեն հանգուցյալի ընտանիքի անդամները: Համարվում է, որ այդպես նրա հոգին միշտ մնում է նրանց հետ:
Ատամները տակից սղոցել, Բալի
Ամուսնանալուց առաջ կանանց ատամները տակից սղոցում են: Դա չարիքի, զայրույթի և այլ բացասական հույզերի նկատմամբ վերահսկողության խորհրդանիշ է:
Երեխայի նետում Հնդկաստանում
Որոշ զույգեր ուզում են իրենց նորածին երեխայի համար օրհնություն ստանալ: Դրա համար նրան 15 մ բարձրությունից նետում են ձգված սրբիչի վրա:
Այլ տարօրինակ ավանդույթների կարող ես ծանոթանալ այս հոլովակի միջոցով…