ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը լավատես Է Ժնեւում Սիրիայի շուրջ մեկնարկող բանակցությունների հարցում
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն «զգուշավոր լավատեսություն» Է տածում միջսիրական բանկցությունների նոր փուլի նկատմամբ, որոնք այսօր մեկնարկում են Ժնեւում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է նրա պաշտոնական ներկայացուցչի տեակալ Ֆարհան Հակը:
Ավելի վաղ գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան Ժնեւում լրագրողներին հայտարարել Է, որ բեկում չի ակնկալում առաջիկա քննարկումների ընթացքում, բայց հույս ունի, որ Դամասկոսը եւ ընդդիմությունը լրջորեն կքննարկեն այն հարցերը, որոնք վերաբերում են քաղաքական կարգավորմանը:
Ինչպես հայտարարել Է Ֆարհան Հակը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շարունակում Է հավատալ, որ Սիրիայի հակամարտությունը կարելի Է դադարեցնել 2017 թվականի ընթացքում: «Այդ հակամարտությունը չափազանց երկար Է շարունակվում եւ անչափ շատ ավերածություններ Է պատճառել, խաթարել Է հարյուր հազարավոր մարդկանց կյանքը: Մեզ հարկավոր Է վերջ դնել դրան»,- ընդգծել Է նա:
Միջսիրիական բանակցությունները փետրվարի 23-ին Ժնեւում մեկնարկում են տասնամսյա ընդմիջումից հետո: Օրակարգում են կառավարության ստեղծումը, սահմանադրության պատրաստման ժամանակացույցը եւ ապագա ընտրությունները:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



