Իրաքի զինուժերը գրոհում են Մոսուլի օդանավակայանի վրա. Sky
INTERNATIONAL NEWS Իրաքի կառավարական ուժերն սկսել են Մոսուլի օդանավակայանի եւ Էլ Ղազլանիի ռազմական ավանի (օդանավակայանից արեւմուտք) գրոհը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը:
Մոսուլի օդանավակայանը եւ Էլ Ղազլանի ռազմակայանը, որոնք գտնվում են քաղաքից հարավ ընկած շրջանում, «Իսլամական պետություն» խմբավորման՝ Արեւմտյան Մոսուլում դիրքավորված զինյալների պաշտպանության առաջին գիծն Է: Նշվում Է, որ դրանց ազատագրումից հետո կսկսվի ԻՊ-ից քաղաքային թաղամասերի մաքրումը:
Հարձակմանը ներգրավված են Իրաքի համերկրային ոստիկանության ստորաբաժանումները, ինչպես նաեւ երկրի ՆԳ նախարարության արագ արձագանքման ուժերը: Օդից աջակցություն են ցուցաբերում Իրաքի կառավարական օդուժը եւ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



