ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել Է ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի նոր վարչություն
INTERNATIONAL NEWS ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն առաջարկել Է ստեղծել ահաբեկչության դեմ պայքարի նոր վարչություն, որը կգլխավորի իր տեղակալը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտնել Է փետրվարի 22-ին Գլխավոր ասամբլեայի ոչ պաշտոնական նիստում: «(Այդ քայլի) միակ նպատակն արդյունավետության բարձրացումն Է՝ առանց հակաահաբեկչական գործունեության բնագավառում գոյություն ունեցող մանդատների փոփոխման»,- ասել Է Գուտերիշը:
«Այն Գլխավոր ասամբլեային կզեկուցի իմ միջոցով»,- հավելել Է գլխավոր քարտուղարը:
Ինչպես նշել Է Գուտերիշը, այդ վարչության գործունեությունը չի ոտնահարի կազմակերպության անդամ պետություններից որեւԷ մեկի ազգային ինքնիշխանությունը:
«Մեր նպատակն Է ՄԱԿ-ի մեջ մտնող երկրների հետ ամրապնդել գործընկերությունը ահաբեկչության անդրազգային հիմնախնդրի դեմ պայքարում, որն անհրաժեշտ Է լուծել հնարավորինս շուտ»,- նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



