Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Խանությում հետևիցս գոռաց` «տականք, դու ստեղ ի՞նչ գործ ունես». Հակոբ Հակոբյան

LIFE
Հաղորդավար Հակոբ Հակոբյանին հեռուստադիտողն արդեն երկար ժամանակ է, ինչ չի տեսնում էկրաններին: Թե ինչո՞վ է պայմանավորված նրա էկրանային լռությունն ու ի՞նչ աշխատանքներով է այժմ տարված, Հակոբը պատմել է Life.panorama.am-ին:
 
«Նախ պետք է ասեմ, որ հակառակ շատերի կարծիքներին, «ATV»-ի և առհասարակ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» հետ հարաբերություններս հրաշալի են, մեր մեջ ոչ մի լարվածություն չկա և հույս ունեմ, որ շուտով մենք կրկին կհամագործակցենք միասին: Ինքս հակված եմ նոր հաղորդման շրջանակներում ներկայանալ, քանի որ հատկապես երկու փորձից հետո հասկացա, որ, ճիշտ է, դերասանական արվեստը ևս հետաքրքիր է, սակայն ինձ ավելի լիարժեք եմ տեսնում հաղորդավարի կարգավիճակում»,- նշեց Հակոբը:
 
Անդրադառնալով որպես դերասան ներկայանալուն և հանրության կողմից ընդունվելուն, Հակոբը նկատեց, որ անկախ իր վերաբերմունքից` հանրության արձագանքը ապշեցնող է եղել իր համար.
 
«Թեև ինձ դերասանի կարգավիճակում այնքան էլ չեմ տեսնում, բայց նոր ու լավ առաջարկից չեմ հրաժարվի, քանի որ, կարծում եմ,  առաջին փորձերս վատ չէր: Այս կարծիքին եմ եկել հեռուստադիտողի արձագանքից: «Քարե դարդ»-ում չնայած Մամուկի հերոսի քիչ խաղին, նա սիրվեց ու դեռևս չի մոռացվում, ավելին` նա մինչ այսօր ինձ հետապնդում է: Իսկ «Աբելի քույրը» հեռուստասերիալում, որտեղ բացասական հերոսի էի մարմնավորում, փաստորեն կարողացա այնպես ներկայացնել հերոսիս, որ նրան սկսեն ատել: Ես երբեք չեմ մոռանա, թե ինչպես մի անգամ խանութում մի կին հետևիցս գոռաց` «Տականք, դու ստեղ ի՞նչ գործ ունես», հետո սթափվեց, ու ասաց` «Ներիր Հակոբ ջան, մի պահ մոռացել էի, որ դու ընդամենը դերասան ես ու այդ տղայի հետ կապ չունես»: Ինձ փողոցում տեսնելիս, մարդիկ մտածում էին, թե վտանգավոր եմ իրենց համար, այս ամբողջ վերաբերմունքը եկավ իմ հերոսից, իսկ սա նշանակում է, որ ես կարողացել եմ այնպես խաղալ, որ մարդիկ հավատան նրան»,- պատմեց Հակոբը:
 
Ինչպես շատերը գիտեն` նախորդ տարի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, Հակոբ Հակբոյանն ու երգիչ Արմեն Հովհաննիսյանը համատեղ փոքրիկ նախագիծ սկսեցին: Հակոբի խոսքով, այն ժամանակ չէին էլ պատկերացնում, որ մեքենայում երգելն ու այն տեսագրելը այդքան մեծ արձագանքն կունենա, բայց հանրության վերաբերմունքից ու հետաքրքրվածությունից ելնելով` Հակոբն ու Արմենը ձայնագրեցին հաջորդ երգը, ապա մյուս և այդպես շարունակ: Արդեն նաև երգիչ Հակոբ Հակոբյանը առաջինը Life.panorama.am-ին պատմեց, որ ինքն ու Արմենն արդեն ունեն իրենց պրոդյուսերն ու տնօրենը և գարնանը կներկայացնեն իրենց առաջին տեսահոլովակը.
«Միշտ էլ իմ թաքուն երազանքներից է եղել երգելն, ու հիմա ինձ տրվել է այդ հնարավորությունը: Մենք արդեն ունենք պրոդյուսեր, ով հայտնի է հանրության շրջանում, սակայն նրա անունը դեռևս չենք ուզում նշել: Ունենք նաև տնօրեն, ով զբաղվում է մեր զույգի աշխատանքներով: Մենք արդեն ունենք հատուկ մեզ համար գրված երեք երգ, որոնք հաջորդաբար կներկայացնենք: Գարնանը սպասվում է տեսահոլովակ, որը, հուսամ, նույն վերաբերմունքին կարժանանա, ինչ այն տեսանյութերը, որոնք արվում էին մեքենայում»,- նշեց Հակոբը, իսկ նկատառամանը, թե վախ չկա՞, որ մարդիկ սիրում էին տեսնել այս զույգին հենց այն փոքրիկ հոլովակներով, որոնք արվում էին մեքենայում և գուցե տեսահոլովակը հակառակ ազդեցությունն առաջացնի, պատասխանեց.
 
«Այս հարցի շուրջ իրականում երկար ենք մտածել ու մինչ օրս անհանգստանում ենք: Միաժամանակ, թե մեզ, թե հանդիսատեսին նորություն է պետք: Մենք կփորձենք ներկայացնել մեր համատեղ տեսահոլովակն ու մեծ բծախնդրությամբ կհետևենք հանրության կարծիքին: Մի բան հաստատ է, ի ուրախություն մեզ, մեր զույգը բավականին սիրվել է, այսօր մենք հայտնի երգիչների հետ կորպորատիվ երեկոյի ենք մասնակցում ու շատ ակնհայտ տեսանելի է, թե մարդիկ ինչ արձագանք ենք տալիս, երբ մենք ենք բեմ բարձրանում: Չեք էլ պատկերացնի, թե դա ինչ ոգևորիչ է, երբ անծանոթ մարդիկ կարող են մոտենալ ու իրենց գովերգի խոսքն ասել: Այս ամենից հետո նոր աշխատանքով ներկայանալու մասին չմտածելն ուղղակի անհնար է: Շեշտեմ, եթե Արմենը արդեն հայտնի երգիչ էր, ապա ես երգելու մտադրություն չեմ ունեցել. սիրել եմ երգը, բայց դրանով լուրջ զբաղվելու պատկերացումներ չունեի, իսկ արձագանքներից հետո հասկացա, որ ժողովուրդն է մեր փոխարեն որոշել, որ ես ու Արմենը պետք է իրար հետ երգենք»:
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder