Կիմ Չեն Նամի մահվան օրը ԿԺԴՀ-ի դեսպանության աշխատակիցը օդանավակայանում Է եղել
INTERNATIONAL NEWS Կիմ Չեն Նամի մահվան օրը Մալայզիայում ԿԺԴՀ-ի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցը ժամանել Էր Քուալա Լումպուրի օդանավակայան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Channel NewsAsia հեռուստաալիքը՝ հղում անելով մալայզիական ոստիկանության աղբյուրների:
Դիվանագետը հայտնվել Է օդանավակայանում տեղադրված տեսահսկման խցիկների տեսադաշում: Նա ուղեկցում Էր ԿԺԴՀ-ի չորս քաղաքացիների, որոնք կասկածվում են այդ գործին մեղսակցության մեջ:
Փետրվարի 22-ին Մալայզիայի ազգային ոստիկանության ղեկավար Հալիդ Աբու Բաքարը հայտարարել Է, որ երկրի իրավապահ մարմինները ցանկանում են եւս երկու մարդու հարցաքննել Կիմ Չեն Նամի մահվան գործով: Խոսքը վերաբերում Է ԿԺԴՀ-ի դեսպանության աշխատակցին եւ Air Koryo հյուսիսկորեական ավիաընկերության մի աշխատողի: «Մենք կարծում են, որ նրանք իրոք լրջորեն ներքաշված են այդ գործում: Մենք Հյուսիսային Կորեայի դեսպանությունից պահանջում ենք աջակցել մեզ եւ հանձնել իր աշխատակցին»,- ասել Է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Դրա հետ մեկտեղ գործով անցնում են եւս առնվազն ութ կասկածյալներ: Նրանցից չորսը, այդ թվում՝ Վիետնամի եւ Ինդոնեզիայի քաղաքացուհիներ, նրանցից մեկի մերձավոր ծանոթը՝ Մալայզիայի քաղաքացի, ինչպես նաեւ ԿԺԴՀ-ի մի քաղաքացի, արդեն կալանավորված են : Հյուսիսային Կորեայի եւս չորս քաղաքացիներ Մալայզիայից մեկնել են միջադեպի օրը եւ արդեն գտնվում են Փենյանում:
Հալիդ Աբու Բաքարը հավելել Է, որ Մալայզիայում ԿԺԴՀ-ի դեսպանությունը ոչ մի օգնություն չի ցուցաբերում Կիմ Չեն Նամի մահվան հետաքննությանը: «Մենք ոչ մի օգնություն չենք ստացել ԿԺԴՀ-ի դեսպանությունից»,- ասել Է նա:
Դեռ ավելին, ինչպես հայտնել Է Reuters գործակալությունը, Մալայզիայում ԿԺԴՀ-ի դեսպանությունը պահանջել Է «անհապաղ ազատել» Կիմ Չեն Նամի մահվան գործով երեք կասկածյալների: ԿԺԴՀ-ի դիվանագետական ներկայացուցչության հայտարարության համաձայն՝ Վիետնամի, Ինդոնեզիայի եւ ԿԺԴՀ-ի քաղաքացիներն «անհիմն են ձերբակալվել»:
Կիմ Չեն Նամը ԿԺԴՀ-ի նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի ավագ որդին Է, որը ծնվել Է հյուսիսկորեացի հայտնի դերասանուհի Սոն Հե Ռիմի հետ արտամուսնական կապից: Կիմ Չեն Նամը մի ժամանակ համարվում Էր Հյուսիսային Կորեայի ղեկավարի պաշտոնում հոր առավել հավանական հաջորդը, սակայն շնորհազրկման Է ենթարկվել 2001 թվականին կեղծ անձնագրով Ճապոնիա մեկնելու փորձից հետո եւ այդ ժամանակվանից ապրում Էր արտասահմանում, մասնավորապես, Չինաստանի Մակաո միջատարածքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



