Սիրիացիների 85 տոկոսն աղքատության մեջ Է ապրում. ՄԱԿ
SOCIETY Սիրիայում հակամարտության վեց տարիները երկիրը վերածել են ավերակների եւ հանգեցրել այն բանին, որ նրա բնակիչների գրեթե 85 տոկոսն ապրում Է աղքատության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 22-ին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ՛Բրայենը՝ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում:
Նա հիշեցրել Է, որ հաջորդ ամսին նշվելու Է Սիրիայի հակամարտության վեցերորդ տարելիցը:
«Դիմակայության վեց տարիներն ամայացրել են երկիրը, նրա ժողովրդին, նրա երեխաներին: Սիրիացիների երկիրն ավերակների մեջ Է, նրանց մերձավորներն սպանվել կամ վիրավորվել են: Բնակչության մեծ մասը՝ շուրջ 13,5 մլն մարդ, պաշտպանության եւ հումանիտար օգնության սուր կարիք ունի: Սիրիացիների գրեթե 85 տոկոսն ապրում Է աղքատության մեջ, ընդ որում բնակչության երկու երրորդից ավելին ծայրահեղ աղքատության ճիրաններում Է»,-ասել Է Օ՛Բրայենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



