ԵԱՀԿ-ն որոշել Է ավելացնել դիտորդների թիվն Ուկրաինայում
INTERNATIONAL NEWS Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը մտադիր Է ավելացնել Հատուկ մոնիթորինգային առաքելության (ՀՄԱ) դիտորդների թիվն Ուկրաինայում, ամրապնդել նրա տեխնիկական ներուժը, ինչպես նաեւ երկարացնել շփման գծի երկայնքով պարեկության ժամերը: Այդ մասին հայտարարել Է Ավստրիայի արտգործնախարար, ԵԱՀԿ-ի նախագահ Սեբաստիան Կուրցը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի կայքին:
Նա նշել Է բռնության միանգամայն անընդունելի մակարդակը, որը վերջին մի քանի օրերին դիտվում Է Ուկրաինայի արեւելքում:
«Անհրաժեշտ Է հասնել տեղի բնակչության կենսապայմանների բարելավման, հատկապես շփման գծի երկայնքով: Այդ կապակցությամբ չափազանց կարեւոր Է ապահովել մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքը եւ օգնության կարիք ունեցող մարդկանց աջակցելը»,-նշել Է Կուրցը:
Փետրվարի 18-ին ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հայտնել Է, որ Դոնբասում շփման գծի երկայնքով կարող են ստեղծվել անվտանգության շուրջ 20 գոտիներ: Նման որոշումը, նրա խոսքով, կպահանջի ՀՄԱ-ի դիտորդների թվաքանակը հասցնել հազարի, ինչը մանդատով թույլատրված առավելագույն մակարդակն Է:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



