Գեղարքունիքի մարզում ձեւավորվել են 155 ընտրական տեղամաս
SOCIETY 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թիվ 8 ընտրական տարածքի սպասարկման համար ձեւավորել է տարածքային 3 ընտրական հանձնաժողով, որոնց որոշմամբ Գեղարքունիքի մարզում արդեն ձեւավորվել են 155 ընտրական տեղամասեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 19, 20, 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, 37 ընտրական տեղամաս ձեւավորվել է թիվ 19, 62 ընտրատեղամաս՝ թիվ 20 տարածքում եւ 56 ընտրատեղամաս՝ թիվ 21 տարածքում: «Թիվ 19 տարածքային ընտրական հանձնաժողովը սպասարկում է Գեղարքունիքի մարզի 17 համայնքների, որոնցում ձեւավորված է 37 ընտրական տեղամաս:
Համայնքների ղեկավարների կողմից սահմանվել են տեղամասային կենտրոնները, իսկ թիվ 19 ՏԸՀ որոշմամբ հաստատվել եւ համարակալվել են ընտրական տեղամասերը: Ամեն ինչ արվել է ԿԸՀ կողմից սահմանված ժամանակացույցի համաձայն: Նախապատրաստական աշխատանքներ են տարվում ընտրատեղամասերում տեսանկարահանումների եւ կապուղիների ապահովման ուղղությամբ: Փետրվարի 21-ից սկսած՝ լիազոր մարմնի կողմից ընտրական ցուցակները տրամադրվել են տեղամասային կենտրոնների տիրապետողներին, որոնց կողմից դրանք արդեն տեղադրվել են տեղամասային կենտրոնների տեսանելի տեղերում՝ ընտրողների կողմից համընդհանուր ծանոթացման նպատակով: Մարտի 3-8-ը կկազմավորվեն տեղամասային ընտրական հանձնաժողովները»,- պատմեց թիվ 19 ՏԸՀ նախագահ Ալբերտ Աղեկյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



