ԵԽԽՎ 32 հոգանոց պատվիրակությունը Հայաստանում կհետևի խորհրդարանական ընտրություններին
SOCIETYՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները դիտարկելու նպատակով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովից Հայաստան կուղարկվի 32 անդամից բաղկացած պատվիրակություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:
Մինչ այդ, Հայաստան է ժամանել ԵԽԽՎ պատվիրակությունը, որի կազմում են Լիլիան Մորի-Պասքիեն, Ինգեբյորգ Գոդսկեսենը և Ադել Գամբարոն: Հայաստանում խորհրդարանականների, միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումների արդյունքներով ԵԽԽՎ պատվիրակության անդամները կհրապարակեն հայտարարություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



