ԶԼՄ-ներին հայտնի է դարձել Թրամփի կողմից Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի մեթոդների հնարավոր վերանայման մասին
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության վերանայման շրջանակներում կարող Է որոշել ավելի ակտիվորեն մասնակցել ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին՝ դրա համար մերձենալով Թուրքիայի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 23-ին գրում Է The Washington Post թերթը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ:
Հրատարակությունը պարզաբանում Է, որ ամերիկյան նախկին վարչակազմն անուղղակի կերպով փորձում Էր Սիրիայում հասնել Բաշար Ասադի ռեժիմի տապալման, սակայն հիմնական ուշադրությունը հատկացնում Էր ԻՊ-ի դեմ գործողություններին, մասնավորապես, ահաբեկիչների հիմնական հենարանի՝ Ռաքա քաղաքի գրավմանը:
Թերթի տեղեկատվության համաձայն, Թրամփի վարչակազմում «հնարավոր Է՝ մտածում են ավելի մեծաքանակ ցամաքային ուժեր օգտագործել (ԻՊ-ի դեմ պայքարելու համար), որպեսզի արագացվի պատերազմի ընթացքը»: «Բացի այդ, Վաշինգտոնը կարող Է վերանայել քուրդ աշխարհազորայիներին աջակցելու վերաբերյալ Օբամայի վարչակազմի որոշումը, որոնք ԱՄՆ-ի գլխավոր օգնականներն Էին ահաբեկիչների վրա հարձակման գործում: Դրա փոխարեն ԱՄՆ-ը կարող Է Ռաքան գրավելու պլան կազմել Թուրքիայի հետ ավելի սերտ կոորդինացմամբ, որը կտրուկ դեմ Է քրդական ռազմականացված կազմավորումների օգտաործմանը»,-գրում Է թերթը:
The Washington Post-ը հիշեցնում Է, որ Թրամփը քանիցս քննադատել Է այսպես կոչված «չափավոր սիրիական ընդդիմության» մարտիկներին զենք տրամադրելու Բարաք Օբամայի որոշումը: Բացի այդ, հրատարակության կարծիքով, Թրամփը, դատելով ըստ ամենայնի, Օբամայից ավելի քիչ առարկություններ ունի իշխանության գլուխ Ասադի հետագա գտնելու դեմ:
Ինչպես հաղորդվել Է, ԱՄՆ-ը այս տարի ավելի վաղ արդեն նվազեցրել Է աջակցությունը սիրիացի ընդդիմադիրներին: Այսպես, մի շարք ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ Կենտրոնական հետախուզական վարչությունը սառեցրել Է ընդդիմադիր Սիրիական ազատ բանակի աջակցման ծրագիրը: Օգնությունը ներառում Էր աշխատավարձերի վճարման գումարներ, ինչպես նաեւ մարտիկների ուսուցում, զինամթերքի, մասնավորապես, հակատանկային հրթիռների մատակարարումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



