Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Երբ սկսում ես ապրել ինքդ քեզ համար, անմիջապես փոխվում է կյանքը. Կարինա Առուստամյանն անկեղծանում է

LIFE

Life.panorama.am-ը գրում է

Կարինա Առուստամյանն օրերս նշում էր 29-ամյակը: Երգչուհու համար նոր տարիքը հետաքրքիր ու անսովոր զգացողություններով է ուղեկցվել, որոնց մասին այսօր պատմել է Life.panorama.am-ին:

Որոշեցի կյանքիս երկրորդ տասնամյակը գեղեցիկ եզրափակել…

Տարիներ առաջ ինձ թվում էր, թե 30-ին մոտենալով, արդեն մեծ կին ես դառնում, բայց հիմա սրտանց ասում եմ՝ էս ինչ լավն եք դուք, 30-ին մոտ աղջիկներ: Հիմա հասկանում եմ, որ 20-25 տարեկանում մենք կյանքին նայում ենք վարդագույն ակնոցներով, մեկ շատ երազկոտ ենք, մեկ շատ ներվային, իսկ այս տարիքում ձեռք ես բերում իմաստություն ու լրիվ այլ մտածելակերպ: Ինձ հիմա լիարժեք եմ զգում, կյանքին շատ թեթեւ եմ սկսել նայել, սիրել կյանքն ու գնահատել ունեցածս ամեն վայրկյանը, ինձ ու հարազատներիս:

Ասես նոր կյանք եմ սկսել…

Հետաքրքիր զգացողություններ ունեմ: Կարծես նորից եմ սկսել ապրել: Օրինակ՝ հիմա ավելի եմ կարեւորում խնամքովս զբաղվելը, առողջ ապրելակերպ վարելը, հիմա անգամ սննդակարգս եմ փոխել: Այս տարիքում կյանքը սկսել եմ ավելի ուրիշ կողմով գնահատել: 29-ում ինձ զգում եմ ավելի երիտասարդ, քան երբեւէ: Հիմա արդեն գիտակցում եմ, որ ոչ թե մեկ տարով էլ մեծացա, այլ մեկ տարի էլ ապրեցի: Ես շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ կյանք ու առողջություն:

Այլեւս չեմ մտածում, թե կողքից ինչ կասեն իմ  մասին…

Հայաստանում շատ ենք կարեւորում, թե ինչ կասի հարեւանը, բարեկամը, մեկը, մյուսը: Իմ մեջ էլ կար այդ երեւույթը, բայց հիմա արդեն ամեն բան փոխվել է, այժմ ասում եմ, թող մարդիկ մտածեն, թե ես ինչ կասեմ նրանց մասին: Երբ սկսում ես ապրել ինքդ քեզ համար, անմիջապես փոխվում է կյանքը:

Արդեն մտածում եմ անձնական կյանքիս մասին…

Եթե այս տարիների ընթացքում անմնացորդ նվիրվել եմ աշխատանքիս, ապա հիմա նաեւ մտածում եմ անձնական կյանքս կարգավորելու մասին: Հիմա ուզում եմ ընտանիք կազմել, երեխաներ ունենալ ու այդ ամենի հետ հանդերձ՝ աշխատանքային նոր հորիզոններ գրավել:

Նրանից սպասելիքներս մեծ չեն…

Տարիքի հետ դառնում ես ավելի բծախնդիր, փոխվում են արժեքներդ եւ այլն: Բայց իմ մտքերի տղամարդը իդեալական չէ, համաձայն եմ այն մտքի հետ, որ ասում են՝ իդեալական տղամարդու չեն գտնում, դարձնում են: Ես երբեք չեմ վախեցել տղամարդուն սիրելով հանդերձ՝ դարձնեմ այնպիսին, ինչպիսին կցանկանամ կողքիս տեսնել: Հետեւաբար, պատրաստ եմ նաեւ ինքս փոխվել ու դառնալ նրա իդեալների կինը: Իմ ունեցած ցանկությունը մեկն է՝ ուզում եմ իմ տղամարդն ինձնից ուժեղ լինի, ինձնից ամեն հարցում մի փոքր բարձր լինի, որ հենվեմ իր ուժեղ մեջքին: Ընտանիքին նվիրվածությունը ամենակարեւոր հատկանիշներից մեկն է: Միշտ ասել եմ՝ մինչեւ շատ չսիրեմ լուրջ քայլերի չեմ գնա, իսկ շատ սիրելը կախված է տղամարդուց:

Եթե ժամանակը հետ տայի, կշտկեի…

Կյանքումս մի բան կա միայն, որ կուզեի շտկել՝ ժամանակին շատ միամիտ էի: Միաժամանկ, ոչինչ չէի փոխի, քանի որ այսօրվա մարդը դարձել եմ իմ անցած ճանապարհի շնորհիվ:

Ձեռքբերումներս շատ են ու շատ արժեքավոր…

Ձեռքբերումներիս գլխավոր շարքում ընտանիքս է, ովքեր ամեն հարցում կողքիս են եղել ու մինչ օրս ինձ հետ են: Նրանք ինձ չեն խանգարել, միայն ճիշտն ու սխալը մատնացույց անելով՝ թույլ են տվել ինքնուրույն որոշումներ կայացնել: Ինձ համար մեծ ձեռքբերում է նաեւ իմ բենդը, որը կյանքս փոխել է: Ձեռքբերումներիցս գլխավորը նաեւ սերն է իմ նկատմամբ, դա անասելի հաճելի զգացողություն է:

Աշխատանքները շատ են, հերթով պետք է իրագործել…

Էկրանային իմաստով շատերի կարծիքով դադար էինք վերցրել, բայց իրականում դեռ անցյալ տարի էինք տեսահոլովակ պլանավորել, որի իրականացումը անընդհատ ձգձգվում էր: Մենք խնդիր ունենք՝ առաջին հաջող փորձից հետո անել մի բան, որը կգրեազանցեր առաջինին ու կրկին կսիրվեր: Այս տարվա հետ կապված «The Band»-ը շատ ծրագրեր ունի. Վերջապես լույս կտեսնի մեր ձայնասկավառակը, նաեւ գարնանը կներկայացնենք մեր նոր տեսահոլովակը: Հիմա  սկսել ենք համագործակցել տաղանդավոր գործիքավորող Ջորջ Բրեշեյքերի հետ, նա եւ Հովսեփը սկսել են աշխատել մեր նոր երգի վրա, որը շուտով կներկայացնենք մեր հանդիսատեսին: Ջորջի հետ նոր նախագիծ ենք սկսել, որը լրիվ նորություն է մեր երկրում: Սրա մասին եւս ավելի ուշ կխոսենք, երբ կլինի այդ նախագծի շնորհանդեսը:

Հանրության կարծիքը զարմացնող էր:

Բոլորս էլ գիտենք, որ մեր ժողովուրդը մի փոքր դժվարությամբ է ընդունում, երբ ժողովրդական երգը փոփոխված վիճակում են տեսնում: Մեզ համար զարմացնող էր այն, որ չենք լսել եւ ոչ մի վատ արձագանք: Սա կրկնակի մոտիվացնող ուժ էր. Այսօր մեր որոշումը շատ հստակ է՝ շարունակելու ենք նույն տեմպով ու տրամադրվածությամբ: Երեւի ժողովուրդը հասկացավ, որ այդ նախագծով մենք ոչ թե փորձում ենք փող աշխատել, այլ ժաղովրդական երգը տանենք ակումբներ, ինչը հաստատ ստացվեց մեզ մոտ: Անասելի հաճույք է, երբ մեր ակումբներում հնչում է զուռնան ու ակումբասեր հասարակությունը սկսում է ոտքի կանգնել:

Մեծանալով Հունաստանում, մեկ է, հայկականն է միայն գրավում…

Տարիներ առաջ, երբ ապրում էինք Հունաստանում, չնայած ծնողներիս ջանքերին, որ հայեցի դաստիարակություն ստանանք, մինեւնույն է, մենք սկսել էինք արդեն օտար միջավայրում նրանցից մեկը դառնալ: Հենց այդ ժամանակ էլ ծնողներս որոշում կայացրեցին՝ վերադառնալ ու այստեղ ապրել: Հիմա հաստատ ասում եմ, որ անկախ նրանից, որ ես հայկական երաժշտություն շատ չէի լսել ու մեծացել էի եվրոպացիների շրջանում, միեւնույն է, երբ այսօր լսում եմ զուռնա ու դհոլ, ոտքերս թուլանում են: Սա նշանակում է, որ մեր մեջ կա հայի գեն, որի դեմ ամեն բան անկարող է: Մեր երիտասարդությունն էլ ինչքան էլ ցույց տա, որ իրենք եվրոպացի են, մեկ է, մենք հայ ենք:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan